Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:01

Պատմության այս օրը ծնվել է ՀՀ Ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը

Պատմության այս օրը ծնվել է ՀՀ Ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը

Ֆլորա Մարտիրոսյան՝ հայ երգչուհի, ՀՀ Ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, ծնվել է 1957թ. փետրվարի 5-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի): Սովորել է տեղի Ա.Պուշկինի անվան միջնակարգ և Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցներում, ապա` Ք. Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում:

1973թ. մասնակցել է «Գարուն 73» երգի մրցույթին, արժանացել առաջին մրցանակին և սկսել հանդես գալ Հայաստանի ազգային ռադիոյով և հեռուստատեսությամբ: 1976թ. ՀԽՍՀ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի հրավերով տեղափոխվել է Երևան և սկսել մեներգչուհու գործունեությունը Հայաստանի ժողովրդական գործիքների պետական նվագախմբում: 1978թ. դարձել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած միջազգային փառատոնի մրցանակակիր, որը եղել է երգչուհու առաջին միջազգային հաջողությունը:

1985թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-խմբավարական բաժինը: Գուսան Աշոտի «Ծովաստղիկ» երգը նրա կատարմամբ 15 տարի շարունակ ճանաչվել է տարվա լավագույն երգ: Համերգներով եղել է ավելի քան 80 երկրներում: 1991-97թթ բնակվել է ԱՄՆ-ում, 1997-2001թթ ղեկավարել է Երևանի Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը:

Թողարկել է «Ունի վերադարձ» (1998թ.), «Կանգնիր քարավան» (2002թ.), «Քելե լաո» (2002թ.), «Երազ տեսա» (2003թ.), «Մենք» (2007թ.) և այլ ձայնասկավառակներ: 2001թ. կրկին տեղափոխվել է ԱՄՆ: 2002թ. Հոլիվուդ և Բրբանկ քաղաքներում հիմնել է Կոմիտասի անվան 2 միջազգային երաժշտական դպրոց: Նրա նախաձեռնությամբ 2006թ. Երևանում կայացել է Կոմիտասի անվան համահայկական երգի փառատոն:

2007թ. Լոս Անջելեսում, ստեղծագործական գործունեության 30-ամյակի առիթով, հանդես է եկել մենահամերգով: Նաև ստեղծել է «Արտիստներ խաղաղության համար» (Artists for Peace) միջազգային բարեգործական հիմնադրամը, որը ներկայացրել է «Այլևս երբեք» (Never Again) նախագիծը` նվիրված Հայոց Ցեղասպանության (1915թ.) 100-ամյակին:

2011թ. Լոս Անջելեսում, նույն այդ ծրագրի շրջանակներում, համերգով է հանդես եկել հանրահայտ երգիչներ, արվեստագետներ Սթիվի Ուոնդերի, Մայքլ Սթոունի, Ալեքսիա Վասիլիուի, Չակա-Կանի, Էրիկ Բենեթի հետ: 2011թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Լոս Անջելեսում 2012թ. նոյեմբերի 20-ին, թաղված է Երևանում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+