Կայացել է «Россия 1» հեռուստաալիքի «Ну-ка, все вместе!» շոուի եզրափակիչը։ 17 ուժեղագույնները, որոնց թվում էր նաև Գարիկ Զաբելյանը, երաժշտական բաթլ են անցկացրել գավաթը ստանալու համար։
Հաղթող է ճանաչվել մեր հայրենակից Սյուզաննա Մելքոնյանը, որը որպես մրցանակ կստանա 1 մլն ռուբլի և սեփական սինգլը, ինչպես նաև նրա երգը կհնչի «Новое радио»-ով։
28-ամյա Սյուզաննան Սելին Դիոնի «I surrender» հզոր կոմպոզիցիայով հավաքել է 99 միավոր, ժյուրիի գրեթե հարյուր անդամները կանգնել և ձայնակցում էին նրան։
Հիշեցնենք, որ օրեր առաջ երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը Roxette խմբի «It Must Have Been Love» հանրահայտ կատարմամբ ոտքի էր հանել մրցույթի ժյուրիի 100 անդամներից 99-ին, այդ թվում` ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարևին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







