Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:33

9 ֆրանկոֆոն ֆիլմ կցուցադրվի Մոսկվա կինոթատրոնում

9 ֆրանկոֆոն ֆիլմ կցուցադրվի Մոսկվա կինոթատրոնում

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կազմակերպած Ֆրանկոֆոնիայի օրերի ավանդական կինոհանդիպումը՝ Ֆրանկոֆոն կինոյի փառատոնն արդեն չորրորդ տարին է կազմակերպվում Հայաստանում։

Շվեյցարիայի, Կանադայի և Բելգիայի դեսպանությունների հետ գործընկերությամբ, ժամանակակից 9 ֆրանկոֆոն ֆիլմ կցուցադրվի Մոսկվա կինոթատրոնում։

Կատակերգություն, դրամա, վավերագրական, անիմացիոն և այլ ֆիլմեր։ Յուրաքանչյուրն այստեղ կգտնի իր ճաշակին համապատասխան ֆիլմ`
Փառատոնի բացումը՝ երեքշաբթի, ապրիլի 6-ին, ժամը 19-ին կցուցադրվի Ալեքսի Միխալիկի « Էդմոն » ֆիլմը (Ֆրանսիա, 2019թ)
Չորեքշաբթի, ապրիլի 7-ին, ժամը 19․00 – Մարտեն Տալբոյի « Անրի, Անրի» ֆիլմը (Կանադա, 2014թ)
Հինգշաբթի, ապրիլի 8-ին, ժամը 19․00 – Անտուան Ռուսբախի « Աշխատողները » (Շվեյցարիա, 2019թ)
Ուրբաթ, ապրիլի 9-ին, ժամը 19․00 – Ռեմի Բըզանսոնի « Անրի Պիկի առեղծվածը» ֆիլմը, (Ֆրանսիա, 2018թ)
Շաբաթ, ապրիլի 10-ին, ժամը 15․00 – Միշել Օսելոյի « Դիլիլին Փարիզում » անիմացիոն ֆիլմը (Ֆրանսիա, 2018թ)
Շաբաթ, ապրիլի 10-ին, ժամը 19․00 – Վենսան Սորելի « Արտավազդ Փելեշյան. Կինոգործիչը տիեզերագնաց է » վավերագրական ֆիլմը (Le cinéaste est un cosmonaute) (Ֆրանսիա, 2018թ)
Կիրակի, ապրիլի 11-ին, ժամը 16․00 – Յակոբ Բերժեի « Դիմակազերծվածները » (Շվեյցարիա, 2018թ)
Կիրակի, ապրիլի 11-ին, ժամը 19․00 – Գիյոմ Սենեզի «Մեր մարտերը » (Բելգիա, 2018թ)
Փառատոնի փակումը, երեքշաբթի, ապրիլի 13-ին, ժամը 19․00 – Նիկոլա Բեդոսի « Հիանալի դարաշրջան » ֆիլմը (Ֆրանսիա, 2019թ)

Մուտքն ազատ է։
Ֆիլմերը հայերեն կամ ռուսերեն ենթագրերով են։

Ծրագիրը նաև հասանելի է դեսպանության կայքում և սոցիալական ցանցերում:

Ֆիլմերի ցուցադրությունը կկազմակերպվի անվտանգության կանոնների խստիվ պահպանմամբ։
Մասնավորապես, հանդիսատեսը պետք է կրի դիմակ և թողնի ազատ տեղեր հանդիսատեսի խմբերի միջև:

Այս տարի նույնպես Փառատոնը հայ հանդիսատեսին հնարավորություն կտա բացահայտել նոր ֆիլմ նախադիտման տարբերակով: Փառատոնի առիթով, ռեժիսոր Վենսան Սորելը կժամանի Հայաստան՝ ներկայացնելու հռչակավոր հայ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական աշխատանքի գործընթացը պատկերող « Կինոգործիչը տիեզերագնաց է » վավերագրական ֆիլմը և մասնակցելու նախադիտմանը Արտավազդ Փելեշյանի ներկայությամբ։
Ապրիլի 10-ին, ֆիլմի ավարտից հետո, տեղի կունենան քննարկումներ Վենսան Սորելի և Արտավազդ Փելեշյանի հետ։

Փառատոնի շրջանակներում կլինի ֆիլմի դիտում նաև շրջաններում. Միշել Օսելոյի « Դիլիլին Փարիզում » անիմացիոն ֆիլմը կցուցադրվի նաև Գյումրիի՝ Կազա կենտրոնում (Շահումյան 69) ապրիլի 10-ին, ժամը 15:00-ին։ Մուտքն ազատ է:

Ֆրանկոֆոն ֆիլմերի 4-րդ փառատոնի բացառիկ հովանավորն է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը։
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ՓԲԸ-ն, որպես Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնի չորրորդ թողարկման էքսկլյուզիվ հովանավոր, հանդիսանում Ֆրանսիան և Հայաստանը կամրջող ընկերություն և այդպիսով մասնակցում Ֆրանկոֆոնիայի զարգացմանը: Այս միջոցառումը դրական նոտա կհաղորդի մի մեծ լսարանի՝ հնարավորություն տալով հենց Երևանի սրտում հաղորդակցվել ֆրանկոֆոն ժամանակակից մշակույթին » նշել են ընկերությունից:
Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ — ը իր 3 կենսաթոշակային ֆոնդերի միջոցով կառավարում է ավելի քան 200 միլիարդ դրամ ակտիվ * ։
*Կառավարման ներքո ակտիվները 15/03/2021թ. դրությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+