Netflix-ը գնել է ռուսական արկածային «Արծաթե չմուշկներ» ֆիլմը ցուցադրելու իրավունքը։ Այս մասին կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիայի մրցանակների հանձնման արարողության ժամանակ հայտնել է ֆիլմի պրոդյուսեր Ռաֆայել Մինասբեկյանը: Միջոցառման ժամանակ ժապավենը մրցանակ է ստացել որպես տարվա լավագույն լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ՝ փոխանցում է Kinometro կայքը:
««Արծաթե չմուշկներ» ֆիլմն ամբողջ աշխարհում կթողարկվի «Netflix Originals»՝ «Netflix-ի օրիգինալ ֆիլմ» ապրանքանիշի ներքո: Սա նշանակում է, որ ֆիլմը կթարգմանվի աշխարհի մի քանի տասնյակ լեզուներով»,-նշել է Մինասբեկյանը:
Սա ռուսական առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն է, որը կթողարկվի «Netflix Originals» ապրանքանիշի ներքո։ Գործարքի արժեքն անհայտ է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







