Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:38

Ասիայի լավագույն վիրտուալ թանգարանները․ Armenia Today-ի ցանկը

Ասիայի լավագույն վիրտուալ թանգարանները․ Armenia Today-ի ցանկը

Armenia Today-ն արվեստի սիրահարներին ներկայացնում է Ասիայի լավագույն վիրտուալ թանգարանների ցանկը, ինչպես նաև տեսարժան վայրերը, որոնք դուք կարող եք այցելել ամանորյա տոներին՝ առանց տնից դուրս գալու:

1. Prambanan եւ Borobudur-Ինդոնեզիա. Բուդդայական և հինդուիստական տաճարային համալիրները Prambanan և Borobudur-ը համաշխարհային մշակութային ժառանգության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հնագիտական վայրերի, Ինդոնեզիայի մշակույթի հարստության և բազմազանության հիանալի օրինակներ են:

Google Arts and Cultures — ում առանձին էջ է ստեղծվել, որը նվիրված է այդ երկու տեսարժան վայրերին, կան առցանց ցուցահանդեսներ, որոնք պատմում են դրանց մասին եւ ցուցադրում են համալիրների ցուցանմուշները տեքստերում, լուսանկարներում և տեսանյութերում: Դուք կարող եք նաև վիրտուալ զբոսնել այդ վայրերում և դիտել  Ինդոնեզիայի մշակույթի և ճարտարապետության բոլոր տպավորիչ հուշարձանները բոլոր կողմերից։

2. Թաջ Մահալ, Ակրա, Հնդկաստան. Թաջ Մահալը համարվում է մոհոլների ոճի ճարտարապետության լավագույն օրինակ, որը համատեղում է հնդկական, պարսկական և արաբական ճարտարապետական ոճերի տարրեր։ Այս դամբարանը մզկիթ է, որը կառուցվել է Շահ-Ջահանի հրամանով՝ ի հիշատակ իր կնոջ, որը մահացել էր տասնչորսերորդ երեխայի ծննդաբերության ժամանակ։ 1983 թվականից Թաջ Մահալը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Դուք կարող եք վիրտուալ տիրույթում տաճարի   պանորամային պատկերներով հիանալ հեռվից, քանի որ, արգելվում է  տաճարի ներսը մտնել։

3. Կորեայի ազգային թանգարան-Սեուլ, Կորեայի Հանրապետություն: Կորեայի ազգային թանգարանը Կորեայի Հանրապետության տարածքում խոշորագույն պատմական և գեղարվեստական թանգարանն է, ինչպես նաև մշակութային կենտրոնը: Թանգարանը աշխարհի առավել այցելություն ունեցող արվեստի թանգարանների առաջին տասնկայում է, և նրա հսկայական տարածքը նրան դարձնում է Ասիայում ամենամեծը։

Այստեղ են գտնվում պատմականորեն արժեքավոր և բարձր գեղագիտական մասունքների հսկայական հավաքածուներ՝ պալեոլիթի դարաշրջանից մինչև 20-րդ դարի սկիզբը։ Օգտագործելով Google Arts and Cultures-ի հնարավորությունները, մենք եզակի հնարավորություն ունենք ուսումնասիրել աշխարհի մյուս կողմում գտնվող այս թանգարանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+