Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:10

Կինոարտադրության նորույթները. ի՞նչ ֆիլմեր չպետք է բաց թողնել 2021 թվականին

Կինոարտադրության նորույթները. ի՞նչ ֆիլմեր չպետք է բաց թողնել 2021 թվականին

Դատելով ռուսական խոշորագույն «Кинопоиск»  ինտերնետ-ծառայությունում հրապարակված անոնսներից՝ առավել մեծ հետաքրքրություն կարող են ներկայացնել ֆիլմերից հետեւյալները, որոնք մեծ էկրան դուրս կգան 2021 թվականին:

«Վեհը». Ֆիլմի սյուժեն ծավալվում է 1970-ականներին: Ռազմական լուսանկարիչ Յուջին Սմիթը Life ամսագրի առաջադրանքով գնում է Ճապոնիա, որտեղ Մինամատայի ափամերձ փոքրիկ քաղաքում բնապահպանական աղետ է տեղի ունեցել: Հենց այդտեղից էլ Սմիթը ռեպորտաժ է անելու, որը ցնցելու է ամբողջ աշխարհը, նկարահանելու է լուսանկարչության պատմության անկրկնելի կադրերը և անցնելու է  ինքնաճանաչման դժվարին ճանապարհը։

https://youtu.be/FSyOmUtOXIA

«Նոմադլենդ»-ը «Քոչվորների երկիրը. գոյատևել 21-րդ դարի Ամերիկայում» ոչ երիտասարդ ամերիկացիների մասին պատմող «նոն-ֆիքշենի» էկրանավորումն է, որոնք իրենց թրեյլերում աշխատանք փնտրելու նպատակով տեղափոխվում են երկրից երկիր: Ջեսիկա Բրուդերը (այդ դերում նկարահանվել է Ֆրենսիս Մաքդորմանդը) ամուսնու մահից հետո թողնում է իր փոքրիկ քաղաքը` Ամերիկայում ճանապարհորդելու համար: Նշենք, որ Վենետիկի կինոփառատոնում ֆիլմը ստացել է գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը»։

«King’ s Man: սկիզբը» ամերիկա-բրիտանական արկածային մարտաֆիլմ է, նույնանուն ֆիլմերի երրորդ մասը: Ֆիլմի սյուժեն ծավալվում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ առաջատար տերությունների կառավարությունները պատրաստում են ռազմավարական ծրագրեր և գնահատում զորահավաքային ռեսուրսների պահանջարկը։ Եվ այս բարդ իրավիճակում գաղտնի գործակալներն իրենց վրա են վերցնում արյունահեղությունը դադարեցնելու և երկրում քաղաքական իրավիճակը կայունացնելու առաքելությունը։ “Kingsman” — ը սուպերլրտեսների կազմակերպություն է, որը գործում է ի շահ մարդկության՝ հետաքրքրասերների աչքերից հեռու։ Եվ կազմակերպության պատմության մեջ առաջին եւ ամենատաղանդավոր օպերատորներից մեկը Կոնրադն է՝ Օքսֆորդի դուքսի երիտասարդ եւ լկտի որդին: Ինչպես նրա բազմաթիվ ընկերները, նա ևս երազում է ծառայել ի շահ Անգլիայի, բայց, ի վերջո,  ներքաշվում է լրտեսների եւ մարդասպանների գաղտնի աշխարհ։

«Թոմն ու Ջերին»՝ պաշտամունքային մուլտֆիլմի հերոսները վերադառնում են, բայց այլ դերում։ «Թոմն ու Ջերին» ֆիլմի հերոսուհին՝ Կայլան, հեղինակավոր հյուրանոցի աշխատակցուհին է, որտեղ բնակվում է Ջերի մկնիկը, որը ռիսկի է ենթարկում բարձրաշխարհիկ հարսանիքի ընթացքը: Բայց նրան այդքան էլ հեշտ չի տրվի դա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+