Հայաստանի ազգային գրադարանի գրատպության թանգարանը համալրվել է հազվագյուտ հնատիպ Ավետարանով: Գիրքը տպագրվել է Վենետիկում՝ Միքելանջելո Բարբոնիի տպարանում՝ 1685-1686 թվականներին. ասված է Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ ձեռք բերված եզակի հրատարակությունն առանձնանում է հատկապես իր ձեռագիր հիշատակարանով, որից տեղեկանում ենք, որ այն պատկանել է Արևմտյան Հայաստանի Կարնո նահանգի Բասենի գավառի Արուճագրակ (Ալիճագրակ) գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցուն: Այն փրկված մասունք է:
Գրատպության թանգարանում խստորեն պահպանված են հակահամաճարակային բոլոր կանոնները: Թանգարանն աշխատում է ամեն օր, բացի երկուշաբթիից, ժամը 10:00-16:00-ը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







