Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:27

Հայոց ցեղասպանությունը վերապրած կնոջ պատմությունը թարգմանվել է թուրքերեն

Հայոց ցեղասպանությունը վերապրած կնոջ պատմությունը թարգմանվել է թուրքերեն

Ստամբուլում գործող հայկական «Արաս» հրատարակչությունը անգլերենից թուրքերեն է թարգմանել և հրատարակել ամերիկահայ Արլեն Ոսկի Ավագյանի «Առյուծ–կնոջ ժառանգությունը» գիրքը։ Թարգմանիչը Մերալ Ջամջըն է, խմբագիրը՝ հրատարակչության տնօրեն Ռոբեր Քոփթաշը։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

«Առյուծը» հեղինակի մորական տատն է՝ Էլմաս Թութույանը, ով 1915թ․ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հասել է ԱՄՆ։ Նա շատ տարիներ առաջ 1915թ․ իր կենաց–մահու պայքարի մանրամասները պատմել է թոռնուհուն՝ Արլենին և պատվիրել պատմել այն ողջ աշխարհին։ Բայց հեղինակը երկար տարիներ չի համարձակվել որևէ մեկին պատմել, առավել ևս՝ հրապարակել իր ընտանիքի պատմության այդ տխուր էջերը, քանի որ վախեցել է էլ ավելի օտարվել առանց այն էլ իրեն խորթ ամերիկյան հասարակությունում։

Միայն տասնամյակներ անց, երբ հեղինակի խոսքով, իր տատի և սեփական կյանքի պատմությունները վերջնականապես միաձուլվել են, Արլենը գրի է առել և հրատարակել Էլմաս Թութույանի պատմությունը։ Գիրքը անգլերեն լույս է տեսել 1992թ․ ։

«Երբ 1992թ․ լույս տեսավ «Առյուծ-կնոջ ժառանգությունը», դրանով ես վերջապես կատարեցի մորական տատիս՝ իր պատմությունը աշխարհին պատմելու հանձնարարությունը։ Սակայն հիմա, երբ նրա պատմությունը պատմվում է այն երկրում, որտեղ նա ծնվել է և լույս աշխարհ է բերել իր երեխաներին, ես անչափ հիանում և ուրախանում եմ։ Էլմասի պատմությունը այս գրքով վերադառնում է իր հայրենիք», — պատմում է հեղինակը։

Նշենք, որ պատմաբան Արլեն Ոսկի Ավագյանը ծնվել է 1939թ․։ 1961թ․ ավարտել է Կոլումբիայի համալսարանի արվեստի պատմության բաժինը, 1975թ․՝ Մասաչուսեթսի Ամհերսթի համալսարանի մագիստրատուրան։ 2001թ․ նույն համալսարանում հիմնել է կանանց վերաբերյալ սոցիալական հետազոտությունների բաժին և գլխավորել այն։ Ավագյանի աշխատությունները նվիրված են կանանց հիմնահարցերին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+