Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:02

Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր

Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր

Տաթևի Մեծ անապատում 2026 թվականին իրականացված պեղումների արդյունքում հողի հաստ շերտի տակից բացվել է միջնադարյան աղբյուր, հայտնել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը։

Աղբյուրի գոյության մասին դեռևս 19-րդ դարում հիշատակել էր ազգագրագետ Երվանդ Լալայանը, սակայն կառույցի հստակ տեղը երկար ժամանակ անհայտ էր, քանի որ Տաթևի Մեծ անապատի մի շարք հատվածներ ծածկված էին հողի հաստ շերտով։

Պեղումները կատարվել են ճարտարապետ Մուրադ Հասրաթյանի նկարագրության հիման վրա։ Հնագետների գնահատմամբ՝ աղբյուրը հետաքրքիր է ինչպես ինժեներական, այնպես էլ գեղարվեստական լուծումներով։ Կառույցն ամբողջությամբ բացվել է և այժմ տեսանելի ու հասանելի է Տաթևի Մեծ անապատի այցելուների համար։

Տաթևի Մեծ անապատը գտնվում է Սյունիքի մարզում՝ Որոտանի կիրճում, Տաթևի վանքից հարավ-արևելք։ Այն հիմնադրվել է 1660-ական թվականներին՝ 1658 թվականի երկրաշարժից հետո, երբ ավերվել էր Հարանց անապատը։ Համալիրը կառուցվել է Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցու նախաձեռնությամբ և 17-18-րդ դարերում դարձել Սյունիքի կարևորագույն կրոնական, կրթական և մշակութային կենտրոններից մեկը, որտեղ, ըստ պատմական աղբյուրների, բնակվել են հարյուրավոր միաբաններ։

 
 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+