Հայաստանի կողմից ներկայացված «Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» նոր հայտը հաստատվել է Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Նշվում է, որ Կորեայի Բուսան քաղաքում հուլիսի 19-29-ն ընթանում է Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը՝ որպես առաջին անգամ կոմիտեի անդամ ընտրված երկիր:
«Արենի-1»-ի ավելացմամբ, Հայաստանն այժմ ունի ութ վայր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում՝ վերջին երեք տարիների ընթացքում ավելացնելով չորսը 1995 թվականին սկզբնապես գրանցված չորս վայրերին:


































