Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:44

6000-ամյա հայկական վիշապաքարերն ստեղծել է միասնական հասարակություն․ հետազոտություն

6000-ամյա հայկական վիշապաքարերն ստեղծել է միասնական հասարակություն․ հետազոտություն

Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի տեղադրությունն ու չափերը վկայում են, որ մ.թ.ա. մոտ 4000 թվականին տարածաշրջանում գոյություն է ունեցել կազմակերպված և միասնական հասարակություն, ասվում է npj Heritage Science գիտական ամսագրում հրապարակված ուսումնասիրությունում։

Ուսումնասիրության հեղինակներն են Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Տիեզերաբանության և աստղաֆիզիկայի կենտրոնը և ԵՊՀ ներկայացնող Վահե Գուրզադյանը և Արսեն Բոբոխյանը, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը։

Գիտնականները վերլուծել են Հայաստանի տարածքում գրանցված 115 վիշապաքարի չափերն ու տեղադրման բարձրությունները։ 2-5 մետր բարձրությամբ անդեզիտե և բազալտե կոթողները հիմնականում գտնվում են ջրառատ բարձրադիր մարգագետիններում՝ ծովի մակարդակից մոտ 1200-3200 մետր բարձրության վրա։ Դրանցից որոշների քաշը հասնում է 7-9 տոննայի։

Վիշապաքարերի բարձրությունների բաշխման ուսումնասիրությունը ցույց է տվել, որ խոշոր կոթողները միտումնավոր տեղադրվել են նաև բարձր լեռնային գոտիներում։ Հեղինակների խոսքով՝ դրանց պատրաստումը և տեղափոխումը պահանջել են մեծաթիվ աշխատուժ, սննդի, վառելիքի ու տրանսպորտի կազմակերպում՝ հատկապես հաշվի առնելով բարձրադիր վայրերում ձյունից ազատ կարճ ժամանակահատվածը։

Հետազոտողները վիշապաքարերի տեղադրությունը համադրել են Արագածի և Գեղամա լեռների հնագույն ոռոգման համակարգերի հանգույցների հետ։ Նրանց գնահատմամբ՝ այդ կապը հաստատում է վիշապաքարերի՝ ջրի պաշտամունքին նվիրված լինելու վարկածը։ Միաժամանակ, հեղինակները նշել են, որ ոռոգման համակարգերի ճշգրիտ թվագրումը դեռևս հստակ չէ, ուստի դրանց և վիշապաքարերի ժամանակագրական կապը նախնական է։

Ուսումնասիրությունում առանձնացվել է Արագածի հարավային լանջին՝ 2700-3100 մետր բարձրության վրա գտնվող Տիրինկատար հնավայրը, որտեղ հայտնաբերվել է 12 վիշապաքար։ Դրանցից երկուսի տեղադրումը ռադիոածխածնային թվագրմամբ վերագրվում է մ.թ.ա. մոտ 4200-4000 թվականներին։

Հեղինակները եզրակացրել են, որ նման ծանր կոթողների ստեղծումը, բարձրադիր վայրեր տեղափոխումը, ջրի պաշտամունքի պահպանումն ու լայնածավալ ոռոգման աշխատանքների կառավարումը հնարավոր կլիներ միայն միասնական և բավարար կազմակերպված հասարակության պայմաններում։

Վիշապաքարերը Հայկական լեռնաշխարհի բարձրադիր շրջաններում հայտնաբերված կենդանական պատկերագրությամբ քարե կոթողներ են։ Գիտական դասակարգմամբ՝ դրանք լինում են ձկնակերպ, ցլի մորթու պատկերով և երկու պատկերները համադրող խառը տիպերի։ Դրանց բարձրությունը հասնում է 1,1-5,5 մետրի, հիմնականում պատրաստված են անդեզիտից ու բազալտից և հաճախ տեղադրված են ջրառատ լեռնային արոտավայրերում՝ ծովի մակարդակից մոտ 1000-3000 մետր բարձրության վրա։ Ըստ մասնագիտական վարկածների՝ դրանք կապված են ջրի պաշտամունքի հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+