Ռուսաստանում բնակվող հայազգի դիրիժոր Վալերի Գերգիևը հոսպիտալացվել է, «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականին հայտնել է նրա դուստրը՝ Թամարա Գերգիևան։
Մաեստրոյի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչից հետո նրան շտապ տեղափոխել են բժշկական հաստատություն։
«Այժմ հայրս տանն է։ Նա իրեն լավ է զգում, նրա կյանքին ոչինչ չի սպառնում»,- պարզաբանել է Գերգիևան։
Դիրիժորի դուստրը հրաժարվել է մեկնաբանել հոր վատ ինքնազգացողության պատճառը՝ ո՛չ հաստատելով, ո՛չ հերքելով տարածված լուրերն այն մասին, թե երաժիշտը հոսպիտալացվել էր կաթվածի (ինսուլտի) կասկածանքով։
Գերգիևը չորս տարի աշխատել է որպես Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







