Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:57

Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Մանկական Եվրատեսիլ 2026»-ին

Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Մանկական Եվրատեսիլ 2026»-ին

Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթին, որը հոկտեմբերին կանցկացվի Մալթայում, հայտնում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը։

Հանրային հեռուստաընկերությունն սկսել է մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակցի ընտրության գործընթացը։ Հայտերը բաց են մինչև հունիսի 30-ը։ Մասնակցության համար դիմողները պետք է լինեն ՀՀ քաղաքացի կամ բնակվեն երկրում և ծնված լինեն 2011 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2017 թվականի հոկտեմբերի 24-ը։

Դիմել կարող են անհատ կատարողներ, դուետներ, ինչպես նաև մինչև 6 անձից կազմված խմբեր։ Նախնական փուլից հետո ընտրված մասնակիցները կհրավիրվեն լսումների, որոնք կանցկացվեն Երևանում՝ հուլիսի սկզբին։ Լսումների ժամանակ երգիչները պետք է կատարեն իրենց ընտրությամբ երկու հայտնի երգի քավեր տարբերակ։

Մրցույթի մասնակցին կընտրի պրոֆեսիոնալ ժյուրին, իսկ «Մանկական Եվրատեսիլ»-ի համար երգը Հանրային հեռուստաընկերությունը կընտրի ներքին կարգով։

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ին կմասնակցեն Ալբանիան, Հայաստանը, Կիպրոսը, Ֆրանսիան, Վրաստանը, Իռլանդիան, Իտալիան, հյուրընկալող Մալթան, Նիդերլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան և Ուկրաինան։

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ին առաջին անգամ մասնակցել էր 2007 թվականին և «Արևիկ» խմբի «Երազանք» երգով զբաղեցրել երկրորդ տեղը։ Հայաստանը մրցույթում հաղթել է 2 անգամ՝ 2010 թվականին Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգով և 2021 թվականին՝ Մալենայի «Քամի, քամի» երգով։ Մալենայի հաղթանակից հետո Հայաստանը 2022 թվականին երկրորդ անգամ հյուրընկալել էր «Մանկական Եվրատեսիլ»-ը Երևանում։

2025 թվականին Հայաստանը ներկայացրել էր Ալբերտ Արմենակյանը՝ Albert բեմական անունով։ Նա Brave Heart երգով զբաղեցրել էր 4-րդ տեղը՝ ստանալով 175 միավոր, որից 117-ը՝ ժյուրիից, 58-ը՝ առցանց քվեարկությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+