Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Ալբերտն իր Brave Heart երգով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Մրցույթում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Լու Դելյոզը՝ Ce Monde երգով։
Ֆրանսիան, Մալթան և Ուկրաինան Հայաստանի պատվիրակին տվել են 12-ական միավոր։ Ալբերտն ստացել է ընդհանուր 175 միավոր՝ ընդամենը 2 միավորով հետ մնալով Ուկրաինայի ներկայացուցիչ հայուհի Սոֆյա Ներսիսյանից։
Երգի մրցույթի 18 մասնակցից 3-ն այս տարի ազգությամբ հայ են. Հայաստանը ներկայացնող Ալբերտ Արմենակյանից բացի մրցույթին մասնակցել են Սոֆյա Ներսիսյանը՝ Ուկրաինայից և Անիտա Աբգարյանը՝ Վրաստանից:
Դեկտեմբերի 12-ին Թբիլիսիում՝ Վիրահայոց թեմում, հյուրընկալել էին «Մանկական Եվրատեսիլ»-ում երեք երկրի հայ մասնակիցներին:





































