Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:13

«Հայֆիլմ» կինոստուդիան» վերադարձվել է ԿԳՄՍ նախարարությանը

«Հայֆիլմ» կինոստուդիան» վերադարձվել է ԿԳՄՍ նախարարությանը

«Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը․ տեղեկացնում են նախարարությունից։ 

Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում, որով հայկական կինոարդյունաբերության հիմնասյուն հանդիսացող կառույցը վերադարձվում է կինոարվեստի ոլորտի պատասխանատու պետական կառավարման լիազորված մարմնին:

2015 թվականից «Հայֆիլմ» կինոստուդիան փոխանցվել էր Պետական գույքի կառավարման կոմիտեին և տարիներ շարունակ, փաստացի, չէր գործում։ Վերջին տարիներին կինոոլորտում արձանագրվող ակտիվ զարգացումները, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման միտումներն ստեղծել են ռազմավարական նոր հնարավորություններ, և անհրաժեշտություն է առաջացել «Հայֆիլմ»-ի պետական բաժնետոմսերի կառավարման լիազորությունները փոխանցել ԿԳՄՍՆ-ին՝ կինոոլորտի պետական քաղաքականությունն առավել նպատակային և համակարգված իրականացնելու համար:

Ըստ ընդունված որոշման՝ նախատեսվում է կյանքի կոչել Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի վերագործարկման ծրագիրը․ կմշակվի կինոարդյունաբերական համալիրի զարգացման «Հայֆիլմ կինոարտադրական քաղաք» հայեցակարգը, որը կընդգրկվի նաև «Հայկական կինոժառանգության պահպանման» 2027-2032 թթ. ծրագրում։ «Հայֆիլմ կինոարտադրական քաղաքը» կներառի ֆիլմարտադրության, հետարտադրության, մասնագիտական կրթության և կինոժառանգության պահպանության ծառայություններ՝ ստեղծելով ընդլայնված հնարավորություններ կինոարդյունաբերության և միջազգային համագործակցության զարգացման, մրցունակ կինոարտադրանքի և մշակույթի տնտեսավարման ապահովման համար:

«Ֆիլմարտադրությունը ներկայում դիտարկվում է ոչ միայն որպես մշակութային արժեքների տարածման միջոց, այլև տնտեսական զարգացման և ազգային բրենդի ձևավորման կարևոր գործիք։ Այն ունի բազմաշերտ ազդեցություն՝ ուղղակի և անուղղակի կերպով նպաստելով մի շարք ոլորտների զարգացմանը, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, կրթության, շինարարության և տարածքային զարգացման, լոգիստիկայի, սպասարկման ոլորտի, մարքեթինգի և կոնտենտային բիզնեսի»,- հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Վերջին տարիներին պետության վարած քաղաքականության շնորհիվ կինոհամայնքի հետ համագործակցությամբ իրականացվել են բազմաթիվ օրենսդրական և համակարգային բարեփոխումներ. 2023-2025 թթ. ընդունվել էր 7 իրավական ակտ: Ներկայում շրջանառվում են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխությունների, «Դրամագլխին հատկացումներ կատարելու կարգի», «Ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգի» նախագծերը: Կառավարության 2025թ. ապրիլի 10-ի N 412 Ն որոշմամբ մեկնարկել է կինոյի ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը․ արդեն ստացվել է 10 հայտ՝ 1,4 մլրդ դրամ ծավալով, որոնցից 6-ը («Թանկարժեք տղաներ», «Կրկին փորձիր», «Օպա պապա», «Մի գդալ սեր», «Թունելից 13 կմ հեռավորության վրա» լիամետրաժ խաղարկային ֆիլմեր և անիմացիոն ֆիլմաշար «Սևանիկ») հաստատված են, 4-ը՝ դիտարկման փուլում են:

Միաժամանակ, ընդլայնվել է մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչների և կազմակերպությունների թիվը: 2025թ. ծրագրի շահառու էր դարձել 11 արվեստագետ և 8 կազմակերպություն, որոնք մասնակցել էին 22 հեղինակավոր հարթակի և արժանացել մրցանակների․ նրանց հատկացվել էր 122 մլն 980 000 դրամ խրախուսում: 2024-2025թթ․ պետական աջակցություն ստացած 31 ֆիլմ մասնակցել էր 207 միջազգային կինոփառատոնի և արժանացել 105 մրցանակի (միայն 2025 թվականին 15 հայկական ֆիլմ մասնակցել էր 58 փառատոնի՝ ստացել 15 մրցանակ)։

ԿԳՄՍՆ աջակցությամբ իրականացվող Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ընդգրկվել է Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (FIAPF) կողմից որակավորված 49 կինոփառատոների ցանկում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+