Դերասան Չակ Նորիսը մահացել է, ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ հայտնել է նրա ընտանիքը Instagram-ում: Նա 86 տարեկան էր:
«Չնայած մենք կցանկանայինք մանրամասները պահել անձնական, խնդրում ենք իմանալ, որ նա շրջապատված էր իր ընտանիքով և գտավ հանգիստ»,- գրված է հրապարակման մեջ։
Չակ Նորիսը (իրական անունը՝ Կառլոս Ռեյ Նորիս կրտսեր) ծնվել է 1940 թվականի մարտի 10-ին: Նա մեծ ճանաչման է հասել «Ուոքեր, Տեխասի ռեյնջեր» հեռուստասերիալում գլխավոր դերով, ինչպես նաև «Միայնակ գայլ ՄակՔուեյդ», «Մահացու զենք», «Դելտա ջոկատ» և բազմաթիվ այլ ֆիլմերում նկարահանվելու շնորհիվ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







