System of a Down խմբի հաջորդ համերգը Երևանում կարող է տեղի ունենալ 2021 թվականի ամռանը։ Այս մասին հայտնել է խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը TUMO Live-ի հատուկ թողարկման ֆեյսբուքյան եթերում։
Նա նշել է, որ խումբը նախատեսում է հաջորդ տարի հետաձգել ընթացիկ տարվա համար նախատեսված համերգների մեծ մասը։
Թանկյանը տեղեկացրել է, որ Հայաստանում նախատեսված համերգը հնարավոր է կայանա 2021 թվականի ամռանը։ Նա նշել է, որ դրա իրականացումը կախված է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







