Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:07

«Ընտրությունների արդյունքների վրա ազդող խախտումներ չեն եղել». ԿԸՀ-ն մերժեց դիմումները

«Ընտրությունների արդյունքների վրա ազդող խախտումներ չեն եղել». ԿԸՀ-ն մերժեց դիմումները

Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը կարելի է միայն այն պարտադիր պայմանով, որ արդյունքները բացառեն ընտրության արդյունքները ճշգրտորեն որոշելու հնարավորությունը: Այս մասին ԿԸՀ արտահերթ նիսում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն՝ անդրադառնալով ընտրությունները անվավեր ճանաչելու դիմումներին, որոնք ստացել են ստացվել «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունից, «Հայաստան» դաշինքից և «Պատիվ ունեմ» դաշինքից: 

Հիշեցնենք, որ վերոնշյալ ուժերը ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ են ներկայացրել ԿԸՀ:

Նա նշեց, որ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու համար պետք է պարզվի նաև, որ քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում տեղի են ունեցել ՀՀ Ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք պետք է կասկածի տակ դնեն քվեարկությանն արձանագրված արդյունքները:

«Ընտրություններն անվավեր ճանաչելու համար խախտումները պետք է անդառնալի բնույթ կրեն: Հանձնաժողովը գտնում է, որ անհրաժեշտ է պարզել այն հանգամանքը, թե վկայակոչված խախտումները նախ առկա են թե ոչ, հիմնավորվում են դրանք թե ոչ և առկայության դեպքում դրանք ազդե՞լ են արդյոք ընտրությունների արդյունքների վրա: Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար ծանրակշիռ հիմքեր են անհրաժեշտ»- հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

ԿԸՀ-ն հունիսի 27-ի արտահերթ նիստում հայտնեց իր որոշման մասին:

«Հունիսի 20-ին անցկացված ընտրությունների նախատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ՀՀ Ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա»,-մեջբերեց Տ. Մուկուչյանը: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+