Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:18

Այդ գործը փուչիկ է, որը փուչիկի նման պայթելու է․ Արմեն Չարչյան

Բացարձակապես անընդունելի եմ համարում մեղադրանքի կասկածը, որ առաջադրվել է ինձ, որովհետեւ ես բավականաչափ տիրապետում եմ օրենքներին և որեւէ զանցանք, որևէ հանցանք և օրենքի խախտում ես երբեք չեմ կատարել իմ գործողություններով:  Հետևապես  այդ գործը, որ կարվել է, առաջադրվել է ինձ, իր մեջ նյութ չի պարունակում։ Այդ գործը փուչիկ է, որը փուչիկի նման պայթելու է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց  «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված անվանի բժիշկ Արմեն Չարչյանը: 

«Եթե իրապես հիմք չկա, բայց բոլոր դեպքերում ինձ ձերբակալում են, դա նշանակում է, որ եղել է հստակ հրահանգ, խստագույնս պահանջ է եղել, որպեսզի ինձ ձերբակալեն:  Այս գործողություններով բացահայտեցին իմ ուժն ու հնարավորությունը: Սա ցույց տվեց, որ այս գործը բացառապես քաղաքական երանգ ունի և բացառապես կախված է իմ քաղաքացիական և քաղաքական դիրքորոշումից»,-ասաց նա՝ նշելով, որ քրեաիրավական համակարգի  բոլոր աշխատակիցների կողմից հարգալից վերաբերմունքի է արժանացել։

«Բացարձակապես մի կողմ պետք է դնել իմ բոլոր ծառայություններն այս երկրի հանդեպ, իմ առողջական վիճակը և մնացած բոլոր հարցերը ու հարցը դիտարկել զուտ իրավական հարթության մեջ: Օրենքի առաջ բոլորս հավասար ենք: Հարցը պետք է դիտարկել նաև բարոյական տիրույթում»,-ասաց Չարչյանը:

Հարցին, թե ինքն ի վերջո ուղղորդե՞լ է «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին, Չարչյանը պատասխանեց. «Դուք իմ ձայնագրության մեջ ուղղորդման տարր գտե՞լ եք: Չեք գտել, որովհետև չկա»:

Հիշեցնենք, որ դատարանը բավարարել է փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանի և Արամ Վարդևանյանի բողոքը՝ պրոֆեսոր, անվանի բժիշկ Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ։ Նշված բողոքի վերաբերյալ որոշումը հրապարակել է առավոտյան։

 Հիշեցնենք, որ մամուլում տարածվել էր ձայնագրություն՝ Արմեն Չարչյանի կողմից իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ:  ՀՔԾ-ում  հարուցվել էր քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ծանր հանցանք կատարելու կասկածանքով Ա. Չ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել էր:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+