Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:47

Լուրեր են պտտվում, որ առանձին ուժեր, մարդկանց խմբեր փորձում են ընտրակաշառք առաջարկել մեր քաղաքացիներին. Լոռու մարզպետ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ընտրակաշառք բաժանելու մասին հայտարարություն է տարածել.

«Սիրելի՛ ժողովուրդ, արդեն լուրեր են պտտվում, որ առանձին ուժեր, մարդկանց խմբեր փորձում են կրկին ընտրակաշառք առաջարկել մեր քաղաքացիներին: Հողը փախչում է ոտքերի տակից, խուճապի մեջ են, ի՞նչ է մնում անել, էս մարդիկ փողից բացի ուրիշ արժեքներ չունեն, իսկ սրանում մենք համոզվել ենք տարիներ շարունակ:

Ոչ մի կերպ չեն կարողանում հրաժարվել հին սովորություններից: Դե՛ փորձեք բախտներդ, եթե կարող եք: Առանձին անհատներ արդեն հասցրել են իրենց մաշկի վրա զգալ նման անօրինական դրսևորումների նկատմամբ անողոքությունը ու հետո չփորձեք միջնորդներ ներգրավել, որպեսզի ներվեն ձեր զանցանքները: Ժողովուրդը լիարժեք գիտակցում է իրական արժեքները՝ ժողովրդավարությունը, անկաշառությունը ու նրան այլևս երբե՛ք ձեր առաջարկած փողով չես գնի. ժողովրդի ճակատագրի հետ թույլ չե՛նք տա այլևս խաղեր խաղալ:

Զգուշացնում եմ թերևս վերջին անգամ. կաշառքով ձայներ գնելու ցանկացած փորձ պատժվելու է խստագույնս: Ամեն ինչ վերահսկողության տակ է: Անգամ չփորձե՛ք, չհամարձակվե՛ք»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+