«Պատերազմից ու այսքան զոհերից հետո Ձեր որդու շքեղ հարսանիքը շատ քննադատվեց». Ծիծեռնակաբերդում լրագրողի դիտարկմանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Դուք գիտեք Ծառուկյանը պատրաստ ա ցանկացածի պատասխան և իրական պատկերը տա: Անկախ ամեն ինչից, եթե Ծառուկյանն ա, եթե ես եմ, դա տարիուկես հետո էլ անեի նույն այդ լրատվականները, որ լուրեր են տարածում և տերերի պատվերը կատարելով, ինչ-որ դիվիդենտ շահելով… ես ասում եմ տարիուկես հետո էլ անեի՝ նույնպես այդ պատվերը լինելու էր»:
Ապա պատգամավորը նշեց, որ մինչ օրս չէր ասել, բայց հիմա ուզում է, որ բոլորն իմանան՝ պատերազմի ժամանակ ինքը մեծ գումար է ուղարկել Արցախ. «Որ պատերազմը սկսեց, որ Ծառուկյանը բերդում էր՝ ես, 3 միլիոն դոլար ուղարկել եմ Արցախ, մեր բանակի, մեր հզորության համար: Այ սրա մասին լուրեր տարածողները կամ նրանց տերերը սկի չեն էլ խոսում»:
Լրագրողը, սակայն կրկին նույն հարցին անդրադառնալով՝ շեշտեց. «Բայց Դուք կարծում եք ճի՞շտ էր, շատ մայրեր այսօր դեռ չեն հասցրել իրենց զավակներին հողին հանձնել ու Ձեր որդու ճոխ հարսանիքի կադրերն էին տարածվում»:
«Աչիկ ջան, ուրեմն ես պետք է ճոխ անեմ, դու չանես, հո իմ նման չե՞ս կարա անես: Ամեն մարդ իր հնարավորության սահմաններում իր երեխայի համար անում ա»,- պատասխանեց Ծառուկյանը, ապա դիմելով լրագրողներին հարցրեց՝ ուրիշ հարցեր կա՞ն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







