• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
28 Հուլիս 2026 00:00
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Ուժեղ Հայաստանն» ընտրախախտումների զեկույցից հետո հաղորդումներ կներկայացնի

Ընտրություններ՝ Հայաստանում,
10 Հունիս 2026 15:33
ShareShareShare
telegram

«Ուժեղ Հայաստան» դաշինքը զեկույց է պատրաստում ընտրության ժամանակ և դրան նախորդող շրջանում արձանագրված խախտումների վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է դաշինքի պատգամավորի թեկնածու, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ Նրա մամուլի ասուլիսի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի յութուբյան ալիքում։

Մելոյանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների ընթացքում խախտվել են ընտրական գործընթացի հիմնարար սկզբունքները, իսկ արձանագրված փաստերով, որոնք կմեկտեղեն զեկույցում, պատրաստվում են հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնել իրավապահ մարմիններին։

Նրա խոսքով՝ դաշինքի թիմը հատուկ ստեղծված թեժ գծի միջոցով հազարավոր ահազանգեր է ստացել խախտումների մասին և այժմ աշխատում է դրանց ստուգման ուղղությամբ։

Մելոյանը հայտարարել է, որ հաղորդումների մի մասը վերաբերում է վարչական ռեսուրսի կիրառմանը։ Ըստ նրա՝ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել և քվեաթերթիկը լուսանկարել կամ մեր քվեաթերթիկը դուրս բերել՝ ի ապացույց, որ տվյալ անձինք իրենց ուժին չեն քվեարկել։

Նա, հղում անելով ստացած ահազանգերին, հայտնել է, որ որոշ մարդիկ նախապես իշխող «Քաղաքացիական պայմանգրի» 16 համարի քվեաթերթիկը ծոցագրպանում մտել են ընտրատեղամաս։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով՝ մի շարք տեղամասերում «Ուժեղ Հայաստան» դաշինքի երրորդ համարի քվեաթերթիկները կա՛մ վնասված են հայտնաբերել, կա՛մ բացակայել են սեղաններից, կա՛մ ընդհանրապես չեն տրամադրվել, իսկ որոշ տեղամասերում արձանագրություններ են կազմվել՝ առանց այդ հանգամանքն արտացոլելու։

Մելոյանը պնդել է, որ որոշ հանձնաժողովներում արձանագրությունները լրացվել են մատիտով, ինչը, նրա գնահատմամբ, հնարավորություն է ստեղծում ջնջել ու փոխել տվյաները։ Նա նաև ուշադրություն է հրավիրել անվավեր քվեաթերթիկների թվի աճին՝ նշելով, որ 2018 թվականին դրանց թիվը կազմել է 4706, 2021-ին՝ 4593, իսկ այս ընտրություններում՝ 17 097։ Այդ կապակցությամբ դաշինքը պահանջել է վերահաշվել բոլոր անվավեր քվեաթերթիկները։

Դաշինքի ներկայացուցչի խոսքով՝ քաղաքացիները խնդիրների առաջ են կանգնել նաև ցուցակների և ընտրատեղամասերի հետ կապված։ Ըստ նրա՝ քաղաքացիները նախապես ստուգել են իրենց տվյալները, սակայն քվեարկության օրը պարզել, որ դուրս են մնացել ցուցակներից կամ փոխվել են իրենց ընտրատեղամասերը, իսկ որոշ դեպքերում՝ անձնագրային ծառայությունները հրաժարվել են անհրաժեշտ տեղեկանքներ (ձևեր) տրամադրել։ Մելոյանը հայտնել է նաև, որ քաղաքացիներին չեն ծանուցել փոփոխված ընտրատեղամասերի մասին։

Բացի այդ, Մելոյանը բարձրաձայնել է հարյուրավոր հասցեների մասին, որտեղ մեծ թվով քաղաքացիներ են հաշվառված։ Դաշինքում հայտնաբերել են 846 հասցե, որոնցում 20-ից ավելի մարդ է հաշվառված, իսկ առանձին դեպքերում մեկ հասցեի վրա ընդհուպ մինչև 303, 185 և 174 մարդ է գրանցված։ Նա նշել է, որ ՆԳՆ-ն և Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը ընտրացուցակների «խառնաշփոթի» վերաբերյալ պատշաճ բացատրություն չեն տվել։

Մեկնաբանելով «Ուժեղ Հայաստանի» համակիրների ձերբակալություններն ու կալանքները՝ Մելոյանը հայտարարել է, որ այդ գործողություններն ուղղված էին վախի մթնոլորտ ձևավորելուն և դաշինքի ընտրական վերահսկողության համակարգը թուլացնելուն։ Մելոյանը հայտարարել է, որ բերման են ենթարկել նույնիսկ տարեց կանանց՝ բացառապես ահաբեկելու նպատակով։ Նա նաև նշել է, որ դաշինքի վստահված անձինք պարբերաբար ձերբակալվել են, ինչի հետևանքով ընտրություններին ընդառաջ՝ ստիպված մի քանի անգամ վերապատրաստել են նոր ներկայացուցիչների։

Մելոյանը հայտնել է, որ դաշինքն ստուգել է 900-ից ավելի ընտրատեղամաս և անհրաժեշտ է համարում Երևանում համատարած վերահաշվարկ իրականացնել։ Նրա խոսքով՝ վերահաշվարկների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» ձայներ է կորցնում, ուստի մինչև մանդատներին հասնելը դրա հիմքում գտնվող թվերը պետք է ճշգրտվեն։

Նա ներկայացրել է առանձին տեղամասերում ձայների վերահաշվարկի արդյունքների վերաբերյալ աղյուսակ, որտեղ, օրինակ, ՔՊ-ին սկզբնապես տրված ձայները էապես նվազել են։ Օրինակ՝ ըստ Մելոյանի հրապարակած արդյունքի, տեղամասերից մեկում ՔՊ-ն փաստացի 0 ձայն է ստացել, բայց ԿԸՀ-ի տվյալում նշվել է 570 ձայն։ Ընդհանուր առմամբ, ՔՊ-ի՝ 5-ից մինչև ավելի քան 600 ձայներ վերահաշվարկի արդյունքում նվազել են՝ հասնելով մինչև 1 ձայնի։

Դաշինքը նաև խախտումներ է արձանագրել Գյումրիում և առանձին գյուղերում, որտեղ, Մելոյանի փոխանցմամբ, իշխանության ներկայացուցիչները կամ գյուղապետերն ուղղորդել են ընտրողներին, բղավել ու քաշքշել նրանց։ Ըստ նրա տեղեկությունների՝ տվյալներ են ստացվել նաև տոտալիզատորների հաշիվների լիցքավորման միջոցով ընտրողներին կաշառելու փորձերի մասին։

Մելոյանը նաև հայտարարել է մատնահետքի նույնականացման սարքերի աշխատանքի խափանումների, չկապարակնքված քվեատուփերի, տեսախցիկների տեսադաշտից դուրս տեղափոխված արկղերի, ինչպես նաև քվեախցիկներ մուտք գործելու դեպքերի մասին։

Խոսելով մանդատների մասին՝ Մելոյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի։

«Մենք ո՛չ քաղաքական որոշում ունենք, ո՛չ էլ համապարփակ քաղաքական քննարկումներ ենք իրականացրել: Որոշումներ ունենալու համար պետք է քվեարկության ամփոփ արդյունքները լինեն»,- ասել է նա։

Armenia Today-ի հարցին ի պատասխան՝ Մելոյանը հավելել է, որ դաշինքի դիրքորոշումը կհստակեցվի և վերջնական պատկեր կլինի, երբ պատրաստ լինեն վերահաշվարկի արդյունքները։

«Վերջնական արդյունք կունենանք բոլոր 2005 ընտրատեղամի տվյալները վերլուծելուց հետո»,- ասել է նա՝ նշելով, որ դեռ շարունակում են վերլուծել արդյունքներն ու գույքագրել խախտումների մասին ահազանգերը։

Հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացվել էին Ազգային ժողովի ընտրություններ, որին մասնակցել էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ 2 503 976 ընտրողից մասնակցել էր 1 477 736-ը (58,94%)։ Նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել էր քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ էր պահանջել։ Հունիսի 9-ին շուրջ 50 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում էր ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստանը»։

Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։

«Ուժեղ Հայաստանը» հայտարարել էր, որ ԿԸՀ տվյալները չեն արտացոլում ընտրությունների իրական արդյունքները։ Ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր իշխանության յուրացման փորձի և ԿԸՀ-ին ճնշելու մեջ։

Կարդացեք նաև՝

Ի՞նչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում

Մեր թիմակիցներից 75-ը կալանավորվել է, ընդհանուր՝ 700-ից ավելի մարդ. Կարապետյան

telegram
Tags: զեկույցՄելոյանՈւժեղ Հայաստան

Հարակից հրապարակումներ

«ՔՊ»-ի ֆինանսավորման աղբյուրները պետական և անանուն նվիրատվություններն են

ՔՊ-ն Կոտայքում պատրաստվում է ՏԻՄ ընտրությունների. ԶԼՄ

25 Հուլիս 2026 10:32

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն սկսել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, որոնք աշնանը կանցկացվեն Կոտայքի մարզի 6 համայնքում, գրում...

ՔՊ մի շարք ներկայացուցիչներ հրաժարվել են մանդատից

ՔՊ մի շարք ներկայացուցիչներ հրաժարվել են մանդատից

10 Հուլիս 2026 12:10

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները հայտնել են պատգամավորական մանդատներից հրաժարվելու մասին։ Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը...

ՍԴ դիմած քաղաքական ուժերի թիվը հասել է 7-ի

ՍԴ-ն 50 ժամ տևած նիստերից հետո ավարտել է ընտրությունների գործի քննությունը

01 Հուլիս 2026 19:08

ՀՀ սահմանադրական դատարանն ավարտել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու գործի քննությունը և հեռացել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատարանի...

Ճեպազրույցներ՝ ընտրությունների գործով ՍԴ դատաքննությունից հետո (ուղիղ)

Ճեպազրույցներ՝ ընտրությունների գործով ՍԴ դատաքննությունից հետո (ուղիղ)

01 Հուլիս 2026 17:15

Լեգիտիմության դեֆիցիտն իշխանությանը թույլ չի տալու հանգիստ լինել․ Մինասյան

Լեգիտիմության դեֆիցիտն իշխանությանը թույլ չի տալու հանգիստ լինել․ Մինասյան

01 Հուլիս 2026 13:41

Ընտրախախտումները դիմումը բավարարելու հիմք են․ Վարդևանյանը՝ ՍԴ-ում

Ընտրախախտումները դիմումը բավարարելու հիմք են․ Վարդևանյանը՝ ՍԴ-ում

01 Հուլիս 2026 13:27

Load More
Xosum
  • Լուրեր
Հայաստանը դրժել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը. Զախարովա

ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր․ Զախարովա

27 Հուլիս 2026 23:25
Иран и США обменялись новыми ударами

Թրամփն անընդունելի է համարել Թուրքիային F-35-ների վաճառքի վերաբերյալ ցուցումները

27 Հուլիս 2026 22:56
ԵՄ առաքելությունը չպետք է դառնա քաղաքական գործիք․ Ամստերդամ

Եկեղեցու դեմ պայքարն «անհեռանկար է»․ Ամստերդամ

27 Հուլիս 2026 22:13
Партия Самвела Карапетяна представила концепцию безопасности Армении с акцентом на технологии и защиту неба

Կարապետյանը ՀՀ տնտեսական քաղաքականությունը համեմատել է Էստոնիայի ու Վրաստանի հետ

27 Հուլիս 2026 21:26
В Грузию не пропустили более 22 тысяч роз из Армении

ՌԴ-ն հայտնել է, որ կանխել է Բելառուսի տարածքով հայկական վարդերի ներմուծման փորձը

27 Հուլիս 2026 21:00
В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины

Բաքվում շարունակվել է Արցախի նախկին առաջնորդների վերաքննիչ բողոքների գործով «դատը»

27 Հուլիս 2026 20:27

Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում խոսել է տնտեսական խնդիրների մասին

27 Հուլիս 2026 19:37
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

27 Հուլիս 2026 19:31
Իրանը բացել է օդային տարածքի մի մասը քաղաքացիական չվերթերի համար

Իրանն ադրբեջանական «AzTV» հեռուստաալիքը ներառել է «թշնամական ԶԼՄ-ների» ցանկում

27 Հուլիս 2026 18:59
ԶՊՄԿ-ն գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը

ԶՊՄԿ-ն գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը

27 Հուլիս 2026 18:34
Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգել կնոջը. գերու փաստաբանը դիմել է Ալիևին

Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգել կնոջը. գերու փաստաբանը դիմել է Ալիևին

27 Հուլիս 2026 18:34
Armat Media: Апелляционный суд признал незаконным обыск в редакции

Վերաքննիչ դատարանն ապօրինի է ճանաչել Armat Media-ում իրականացված խուզարկությունը

27 Հուլիս 2026 17:38
Ճիշտ կառավարմամբ ՀՀ-ն կկրճատի տնտեսական տարբերությունն Ադրբեջանի հետ. Կարապետյան

Ճիշտ կառավարմամբ ՀՀ-ն կկրճատի տնտեսական տարբերությունն Ադրբեջանի հետ. Կարապետյան

27 Հուլիս 2026 17:15
Իրանը հետաձգել է առաջնորդի նշանակումը՝ անվտանգության նկատառումներից ելնեով․ NYT

Հայերը ճանաչում և հարգում էին Խամենեին․ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ

27 Հուլիս 2026 17:09
ԲՀԿ-ն Իրանի դեսպանատան մոտ կոչ է արել աջակցել Ծառուկյանի գործի արդար քննությանը

Ծառուկյանի գործը մեր ուշադրության ներքո է․ Իրանի դեսպանությունն ընդունել է ԲՀԿ նամակը

27 Հուլիս 2026 16:15
ԲՀԿ-ն Իրանի դեսպանատան մոտ կոչ է արել աջակցել Ծառուկյանի գործի արդար քննությանը

ԲՀԿ-ն Իրանի դեսպանատան մոտ կոչ է արել աջակցել Ծառուկյանի գործի արդար քննությանը

27 Հուլիս 2026 16:13
Карапетян пообещал добиваться отмены российских ограничений на армянский экспорт

Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դեմ

27 Հուլիս 2026 16:12
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

27 Հուլիս 2026 16:08

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 27-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

27 Հուլիս 2026 16:00
Արարատի մարզում 3 ավտոմեքենայի վթարից հետո 2-ի վարորդները ձերբակալվել են․ ՔԿ

Արարատի մարզում 3 ավտոմեքենայի վթարից հետո 2-ի վարորդները ձերբակալվել են․ ՔԿ

27 Հուլիս 2026 15:58
Երկու խաբեբա իրանցու պատճառով վտանգվում են հայ-իրանական հարաբերությունները. Տոնոյան

Երկու խաբեբա իրանցու պատճառով վտանգվում են հայ-իրանական հարաբերությունները. Տոնոյան

27 Հուլիս 2026 15:32
Սիբիլը ներկայացրել է Կոմիտասի պատմական ձայնի հետ ԱԲ-ով ստեղծված զուգերգը․ ԶԼՄ

Սիբիլը ներկայացրել է Կոմիտասի պատմական ձայնի հետ ԱԲ-ով ստեղծված զուգերգը․ ԶԼՄ

27 Հուլիս 2026 15:19
Չինաստանում «Հունսյա» փոթորկի պատճառով շուրջ 900 000 մարդ է տարհանվել

Չինաստանում «Հունսյա» փոթորկի պատճառով շուրջ 900 000 մարդ է տարհանվել

27 Հուլիս 2026 14:56
ԱՄՆ-ն հրապարակել է Իրանի դեմ պատերազմի նոր կորուստները․ 18 զոհ, 624 վիրավոր

ԱՄՆ-ն հրապարակել է Իրանի դեմ պատերազմի նոր կորուստները․ 18 զոհ, 624 վիրավոր

27 Հուլիս 2026 14:52
«3+3» ձևաչափը տարածաշրջանային հակամարտությունների լուծման հաջողված փորձ է․ Բաղայի

Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններ չեն ընթանում. Իրանի ԱԳՆ

27 Հուլիս 2026 14:39
Սև ծովում նավի վրա հարձակումից հետո Ուկրաինայի դեսպանը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ

Սև ծովում նավի վրա հարձակումից հետո Ուկրաինայի դեսպանը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ

27 Հուլիս 2026 14:34
Երևանում Lexus-ը մահացու վրաերթի է ենթարկել «Վեոլիա Ջուր»-ի աշխատակցին

Երևանում Lexus-ը մահացու վրաերթի է ենթարկել «Վեոլիա Ջուր»-ի աշխատակցին

27 Հուլիս 2026 14:29
Թուրքիայում սպանվել են իշխող կուսակցության պաշտոնյան և նրա հարազատները

Թուրքիայում սպանվել են իշխող կուսակցության պաշտոնյան և նրա հարազատները

27 Հուլիս 2026 13:34
Լոռու մարզում գործարկվել է Նարեկ Կարապետյանի խոստացած անվճար տրանսպորտը

Լոռու մարզում գործարկվել է Նարեկ Կարապետյանի խոստացած անվճար տրանսպորտը

27 Հուլիս 2026 13:29
Հայաստանը վրացական լոլիկի գլխավոր ներմուծողն է․ ԶԼՄ

Հայաստանը վրացական լոլիկի գլխավոր ներմուծողն է․ ԶԼՄ

27 Հուլիս 2026 13:19
Հայաստանը դրժել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը. Զախարովա
Արցախ

ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր․ Զախարովա

27 Հուլիս 2026 23:25

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն անհնար էր, քանի որ նույնիսկ Հայաստանն ինքը չէր ճանաչում այդ տարածքը,...

Read moreDetails
Иран и США обменялись новыми ударами
Աշխարհում

Թրամփն անընդունելի է համարել Թուրքիային F-35-ների վաճառքի վերաբերյալ ցուցումները

27 Հուլիս 2026 22:56

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող թելադրել, թե ինչ զենք է նա վաճառում, հայտնում է...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ