Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:41

Արցախցին «070» կոդով անձնագրով ընտրելու իրավունք ունի․ փաստաբան

Արցախցին «070» կոդով անձնագրով ընտրելու իրավունք ունի․ փաստաբան

Արցախից բոլոր բռնի տեղահանվածներն օրինական իրավունք ունեն մասնակցելու Հայաստանում կայանալիք ընտրություններին՝ անկախ քաղաքացիության պաշտոնական ձևակերպման փաստից կամ «070» կոդով անձնագրի առկայությունից, հայտարարել է փաստաբան Ռոման Երիցյանը:

Նա ընդգծել է, որ այս հարցով արդեն կան իրավական նախադեպեր, և Հայաստանի վարչական դատարանը մայիսին օրինական ուժի մեջ մտած երեք որոշում է կայացրել։

Դատարանը պաշտոնապես արձանագրել է, որ «070» կոդով անձնագրերի տերերն իրավաբանորեն համարվում են հանրապետության քաղաքացիներ, և պարտավորեցրել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը հայցվորներին անհապաղ ընդգրկել ընտրացուցակներում, մատնանշել է նա:

Փաստաբանի խոսքով՝ ընտրական իրավունքն իրացնելու համար բռնի տեղահանվածները կարող են գրավոր դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, իսկ մերժման դեպքում՝ դատարան։

«Անհրաժեշտ է դիմում գրել Ներքին գործերի նախարարության Միգրացիայի ծառայությանը՝ պահանջելով ներառել ընտրացուցակներում, և ստանալով մերժում՝ անհապաղ դիմել դատարան նույն պահանջով։ Դատարանում վկայակոչել նաև, որ այդ վերաբերյալ արդեն առկա է Վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած երեք դատական ակտ»,- նշել է նա։

Փաստաբանն ընդգծել է, որ դիմել պետք է մինչև ընտրությունները ցանկացած օր՝ հունիսի 7-ը ներառյալ։

Միգրացիոն ծառայության մերժման դեպքում քաղաքացիներն իրավունք ունեն երեք օրվա ընթացքում որոշումը բողոքարկել դատարանում՝ ըստ հաշվառման վայրի։ Հայցադիմումում անհրաժեշտ է նշել անձնագրի առկայությունը, քաղաքացիության դադարեցման օրինական հիմքերի բացակայությունը, ինչպես նաև հղում անել նմանատիպ գործերով մայիսյան երեք դատական որոշումներին։

Նա հավելել է, որ նման հարցերով դատական քննությունն ընթանում է արագացված կարգով, ինչը պարտավորեցնում է դատարանին որոշում կայացնել այնպիսի ժամկետներում, որոնք քաղաքացուն հնարավորություն կտան հասցնել մասնակցել քվեարկությանը։ Միարժամանակ՝ զգուշացրել է, որ դատարանի որոշումը վերջնական է։

«Դատարանը պարտավոր է ուղղակի միջոցներ ձեռնարկել՝ ապահովելով ձեր քվեարկելու իրավունքի իրացումը, դատարանի որոշումը վերջնական է, վերանայման և բողոքարկման ենթակա չէ»,- զգուշացրել է Երիցյանը։

Ստացված փաստաթուղթն անհրաժեշտ է անհապաղ ներկայացնել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ընտրացուցակներում վերջնական ընդգրկվելու համար։

Երիցյանը կոչ է արել արցախցիներին ցուցաբերել ակտիվ քաղաքացիական դիրքորոշում և օգտագործել ձևավորված դատական պրակտիկան Հայաստանի իշխանության մարմինների ձևավորմանը մասնակցելու համար՝ անկախ քաղաքական նախապատվություններից և կոնկրետ թեկնածուից։

Մայիսին Արցախից բռնի տեղահանված մի շարք քաղաքացիներ բարձրաձայնել էին ՀՀ քաղաքացիության տրամադրման ձգձգման մասին, որը նրանք կապել էին խորհրդարանական ընտրություններին իրենց չմասնակցելու իշխանությունների ցանկության հետ։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին, որոնց կմասնակցեն 18 կուսակցություններ և դաշինքներ։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին և կավարտվի հունիսի 5-ի կեսգիշերին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+