Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցնանց մամուլի ասուլիսը, որը նվիրվում է հեղափոխության 2-րդ տարեդարձին։ Վարչապետը նշել է, որ այդ առիթով կներկայացնի 100 փաստերի 4-րդ շարքը։ Այն հիմնականում նվիրված է կորոնավիրուսի հակաճգնաժամային կառավարմանը։
Փաստ համար 1. Կորոնավիրուսի ճգնաժամային հետևանքների չեզոքացման համար կառավարությունը նախաձեռնել է հակաճգնաժամային 18 միջոցառում է։ Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում այսօրվա դրությամբ բաշխվել է 84,4 մլրդ դրամ, որից օգտվել է 48 հազար 400 իրավաբանական և շուրջ 1 մլն 100 հազար ֆիզիակական անձ։
Հակաճգնաժամային 1-ին միջոցառմամբ Կառավարությունը սուբսիդավորել է 513 տնտեսվարող սուբյկետների ձեռք բերած 37, 7 մլրդ դրամ արժեքով վարկերի տոկոսադրույքները։ Վարկի մայրչ գումարի մարման համար հատկացվել է 6 ամիս ժամանակահատված։
Փաստ համար 2. Հակաճգնաժամային 2-րդ միջոցառմամբ Կառավարությունը սուբսիդավորել է 8195 տնտեսավարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց, 11,6 մլրդ արժեքով գյուղատնտեսական նշանակությա վարկերի տոկոսադրույքները ամբողջությամբ։ Վարկը հասանելի է 0 տոկոսով։
Փաստ համար 3. Հակաճգնամայիան 3-րդ միջոցառմամբ Կառավարութունը սուբսիդավորել է 24-500 մլրդ դրամ տարեկան շրջանառություն ունեցող 744 տնտեսվարող սուբյեկտներ 8,3 մլրդ դրամ արժեքով արտոնյալ վարկեր։ Վարկերը տոկոսները 1-2 տարում կլինեն 0 տոկոս, 3-րդ տարում 12 տոկոս, առաջին 6 ամսում վարկի մարում չի նախատեսվում։
Փաստ համար 4. Հակաճգնաժամանին 4-րդ միջոցառմամբ մարտի 13-25 ընկած ժամանակահատավածում աշխատանքը կորցրած ծխնողները ստացել են մինչև 14 տարեկան յուաքանչյուր երեկախայի համար 100 հազար դրամ աջակցություն։ Միջոցառումից օգտվել է 2093 քաղաքացի, բաշխվել 209 մլն դրամ։
Փաստ համար 5. Հակաճգնաժամային 5-րդ միջոցառմնամբ՝ 20-50 աշխատակից ունեցող ընկերություննները, որտեղ 3 ամսվա ընթացքում աշխատողների թվի և աշխատավարձի ֆոնդի կրճատում տեղի չի ունեցել, ստացել են յուրաքանչյուր 5-րդ աշխատակցի համար դրամաշնորհ։ Ծրագրից օգտվել 13934 տնտեսվարողներ, որտեղ աշխատում են 78 412 աշխատակիցներ, միջոցռման շրջանակներում արդեն իսկ բաշխավել 2.2 մլրդ դրամ։
Փաստ համար 6. Հակաճգնաժամային 6-րդ միջոցառմամբ մարտի 13-30 աշխատանքից ազատված անձինք, որոնք չունեն մինչև 14 տ երեխա, ատացել են 68 հազար դրամ աջակցություն: Ծրագրով բաշվել է 539 մլն դրամ: 7925 անձ օգտվել է ծրագրից:
Փաստ համար 7. Հակաճգնաժամային 7-րդ միջոցառմամբ մարտի 30-ի դրությամբ աշխատանք չունեցող հղի կանայք, որոնց ամուսինները ևս չեն ունցել աշխատանք, ստացել են 100 հազարական դրամ աջակցություն: Ծրագրից օգտվել են 9475անձինք, վճարվել է 921 մլն դրամ:
Փաստ համար 8. Հակաճգնաժամային 8-րդ ծրագրով կառավարության կողմից սահմանված տուժած ոլորտների աշխատողները և անհատ ձեռնարկատերերը ստացել են աջակցություն: Աշխատողները գրանցված աշխատավարձի կեսի չափով , ԱՁ-ը իրենց եռամսյակի շրջանառության 10 տոկոսի չափով: Ծրագրից օգտվել են 120 հազար 828 անձինք, վճարվել է 8մլրդ 240մլն դրամ:
Փաստ համար 9. Հակաճգնաժամային 9-րդ միջոցառմամբ 0-18 տ երեխա ունեցող ընտանիքները, որտեղ 2 ծնողներն էլ չունեն աշխատանք, ստացել են յուրաքանչյուր երեխայի համար 26.500 դրամ աջակցություն: Բաշխվել է 166 հազար 4.4 մլրդ դրամ:
Փաստ համար 10․ Հակաճգնաժամային 10-րդ միջոցառմամբ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող տնտեսվարողները ստացել են եռամսյակի շրջանառության 10 տոկոսի չափով աջակցություն։ Ծրագրից օգտվել է 6157 տնտեսվարող՝ բյուջեն 317 միլիոն դրամ, մեկ սուբյեկտին տրված օժանդակությունը կազմում է 51500 դրամ։ Այս ծրագրով այն տնտեսվարողները, ովքեր պարտաճանաչ ՀԴՄ կտրոններ են տրամադրել, նրանց օժանդակությունը առավել զգալի է եղել։
Փաստ համար 11․ Հակաճգնաժամային 11, 12, 16-րդ միջոցառումներով կոմունալ ծառայությունների 30-50 տոկոսի չափով աջակցություն են ստացել այն բնակչ- բաժանորդները, որոնց բնական գազի սպառման գծով փետրվար ամսվա ծախսը կազմել է մինչև 40 հազար դրամ, էլեկտարական էներգիայի գծով սպառման ծախսը կազմել է 25 հազար դրամ, խմելու ջրի մատակարարման մարտ ամսվա ծախսը կազմել է մինչև 3000 դրամ։ Ծրագրից օգտվել է 486434 ընտանիք, բաշխվել է 4,7 միլիարդ դրամ։
Փաստ համար 12․ Հակաճգնաժամային 13-րդ միջոցառմամբ նպաստառու ընտանիքները ստացել են ամսական նպաստի 50 տոկոսի չափով լրացուցիչ աջակցություն։ Ծրագրից օգտվել է 84810 ընտանիք, բաշխվել է՝ 1,2 միլիարդ դրամ։
Փաստ համար 13․ Հակաճգնաժամային 14-րդ միջոցառմամբ բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրերն իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող 3500 ուսանողներ, որոնց միջին որակական գնահատականը բարձր է 90-ից, ստացել են 2020 թվականի երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում։ Ավարտական կուրսի ուսանողները 100 տոկոսի չափով, մյուս կուրսերի ուսանողները 75 տոկսոսի չափով։ Պակաս ՄՈԳ ունեցող ուսանողները հնարավորություն են ստացել օգտվել 0-4 տոկոսադրույքով վարկերից, որոնց մայր գումարի մարումը կսկսվի բուհն ավարտելուց հետո։ Ծրագրի բյուջեն կազմում է 1 միլիարդ դրամ։
Փաստ համար 14․ Հակաճգնաժամային 15-րդ միջոցառմամբ կիրականացվի Հայաստանի բարձրադիր գոտիների գետերի ափապաշտպան շերտերի ծառատունկ, որի շրջանակներում կստեղծվի շուրջ 1000 աշխատատեղ, որտեղ կարելի է վաստակել օրական մինչև 10 հազար դրամ: Ծառատունկը կմեկնարկի մայիսի 18-ից։
Փաստ համար 15․ Հակաճգնաժամային 17-րդ միջոցառմամբ 10-30 միլիոն դրամի դրամաշնորհներ կամ համաֆինանսավորում են ստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարողները։
Փաստ համար 16. Հակաճգնաժամային 18-րդ միջոցառմամբ՝ 2-100 աշխատող ունեցող այն ընկերությունները, որոնք փետրվար-մարտ-ապրիլ ամիսներին իրենց աշխատատեղերը չեն կրճատել, իսկ աշխատավարձերի ֆոնդը կրճատել են ոչ ավել քան 5 տոկոսով, կստանան դրամաշնորհ յուրքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով։ Սա որոշակի նման է հակաճգնաժամային 5-րդ միջոցառմանը, այն տարբերությամբ, որ այս պարագայում մինչև 100 աշխատող ունեցող ընկերություններին ենք դարձնում շահառու։
Փաստ համար 17. Կառավարություն-համայնք-քաղհասարակություն-մասնավոր սեկտոր համագործակցության արդյունքում միայնակ տարեցներին, բազմազավակ ընտանիքներին և այլ խոցելի խմբերին տրամադրվել է ավելի քնա 50 հազար սննդային և հիգիենիկ պարագաների փաթեթ՝ միջինում 13 հազար դրամ արժողությամբ։
Փաստ համար 18. Պետպատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված ֆինանսական դժվարությունները մեղմելու նպատակով մինչև 2020 թվականի հուլիսը թվով 119 բժշկական կազմակերպությունների ֆինանսավորումը կիրականացվի կանխավճարային սկզբունքով։
Փաստ համար 19. Նոր կորոնավիրուսային հիվանդությանը դիմայակելու նպատակով ձեռք են բերվել շուրջ 100 հազար թեստեր և շարունակվում են ձեռք բերվել բժշկական, անհատական պաշտպանիչ սարքեր։ Հայաստանին կմատակարարվի արհեստական օդափոխության 70 սարքեր։ Այս պահի դրությամբ ունենք շուրջ 100-ը։ Նախատեսվում է ձեռք բերել շտապօգնության, բարձր անցողականության ավտոմեքենաներ գյուղական համայնքների համար։ Հայաստանում ստեղծվել է պաշտպանիչ դիմակների արտադրություններ, որոնք ի վիճակի են բավարերլ ներքին պահանջարկը և իրականացնել արտահանում։ Նունը վերաբերում է ալկոգելերի արտադրությանը։
Փաստ համար 20. Հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը հանրակրթական դպրոցներում գործարկվել է հեռավար կրթուոթյան հարթակ, ինչի շնորհիվ հանրակրթական գործընթացը չի խաթարվել։ Չնայած դպրոցները փակ են, սակայն ուսումնական տարին ավարտին կհասցնենք և երեխաները կավարտեն դպրոցը։ Մենք հիմա միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի հեռավար կրթության համակարգի ամբողջական ենթակառուցվածք ունենանք մինչև աշուն, քանի որ մեծ հավանակությամբ աշնանը ևս կորոնավիրուս ենք ունենալու, որպեսզի ուսումնական գործընթացը չխաթարվի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







