Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:55

ՌԴ-ում շրջանառվում է հայ վարորդների ցույցի պատճառ դարձած միգրացիոն կանոններին առնչվող նոր նախագիծ

ՌԴ-ում շրջանառվում է հայ վարորդների ցույցի պատճառ դարձած միգրացիոն կանոններին առնչվող նոր նախագիծ

Ռուսաստանի պատկան մարմիններում ներկայումս շրջանառվում է միգրացիոն կանոնները սահմանող օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտի նախագիծ: Այս մասին հարցը, ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության, քննարկվել է այսօր Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։

Հենց այս օրենքում փոփոխությունների դեմ էին մի քանի անգամ ակցիա իրականացրել հայ բեռնատարների վարորդները:

Նիստին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նշվում է, որ քննարկվել է նաև Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի վարորդների՝ Ռուսաստանում գտնվելու տևողության սահմանափակման հարցը։

Քննարկման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրել է, որ հասկանում է խնդրի հրատապությունը և աշխատում է հարցի լուծման ուղղությամբ։

Հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ են մտել նոր կանոններ, որոնց համաձայն՝ առանց վիզայի երկրների այն քաղաքացիները, ովքեր երկիր են մուտք գործում ոչ աշխատանքի համար, կարող են երկրում գտնվել տարեկան ոչ ավելի, քան 90 օր: Նախկինում առավելագույն ժամկետը 180 օր էր: Այս սահմանափակումները տարածվում են նաև բեռնատարների վարորդների վրա՝ առանց բացառությունների: ՌԴ-ում գտնվելու ժամկետների խախտումը ենթադրում է 3-10 տարվա ՌԴ մուտքի արգելք:

Հայաստանում բեռնատարների վարորդները բազմիցս բողոքի ակցիաներ են իրականացրել, այդ թվում՝ Վրաստանի հետ սահմանի մոտ ճանապարհներ փակելով՝ պահանջելով մեղմել միգրացիոն սահմանափակումները, որոնք խանգարում են իրենց աշխատանքին: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 24-ին թեման կքննարկվի ԵԱՏՄ խորհրդի նիստում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+