Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:08

«Բեկումնային պահ քաղաքի համար». Գյումրիում բացվել է «Մեր ձևով» շարժման գրասենյակը

«Բեկումնային պահ քաղաքի համար». Գյումրիում բացվել է «Մեր ձևով» շարժման գրասենյակը

Գյումրիում բացվել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման գրասենյակը, որի նախաձեռնողն է «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։ Բացման արարողությունը հեռարձակվել է ուղիղ եթերով Armenia Today-ի YouTube-յան ալիքում։

Գրասենյակը գործելու է Հասմիկ Կիրակոսյան փողոց 34 հասցեում։

Շարժման ներկայացուցիչ Ռուբեն Մխիթարյանը գրասենյակի բացումը որակել է բեկումնային պահ Գյումրու զարգացման համար՝ ընդգծելով, որ այն խորհրդանշական է նաև քաղաքի տոնի կապակցությամբ։

«Ցանկանում էինք այնպիսի օր լիներ (գրասենյակի բացումը-At), որ կապված լիներ Գյումրու տոնի հետ, որովհետև մեր անձնական կարծիքով՝ հենց այս տոնը և նաև գրասենյակի բացումը բեկումնային են լինելու մեր քաղաքի համար»,- ասել է Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ գրասենյակի ներկայությունը հնարավորություն է տալու առավել արդյունավետ շփվել քաղաքացիների հետ, հասկանալ խնդիրները և իրականացնել անհրաժեշտ քայլեր։

«Գրասենյակի ներկայության պայմաններում շատ ավելի հեշտ ու լավ կլինի մեր քաղաքացիների հետ շփվելը, կհասկանանք խնդիրները, հնարավորության սահմաններում կկատարվեն անհրաժեշտ գործողություններ»,- նշել է նա։

Մխիթարյանը շեշտել է, որ «Մեր ձևով» շարժումը կամավորական նախաձեռնություն է և նպատակ ունի միավորել այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են մասնակցել համայնքային և սոցիալական ծրագրերի իրականացմանը։ Շարժման թիմը ներկայումս բաղկացած է հինգ-վեց մասնագետներից, ովքեր տարբեր ոլորտների ներկայացուցիչներ են և քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում։ Մխիթարյանի խոսքով՝ մոտ ապագայում նախատեսվում է թիմի ընդլայնում:

Բացի քաղաքային նախաձեռնություններից, «Մեր ձևով» շարժման գյումրու գրասենյակը, ըստ Մխիթարյանի, զբաղվելու է նաև Շիրակի մարզի խնդիրներով՝ մշակելով սոցիալ-տնտեսական ծրագրեր։

«Մարդը ե՞րբ է լավ ապրելու, երբ պետական ապարատն իր գործառույթն ամբողջովին և ճիշտ անում է՝ ի շահ ժողովրդի, ի շահ Հայաստանի Հանրապետության։ Իսկ մեզ մնում է ներդրողներ ներգրավել, հավելյալ գործիքակազմեր օգտագործելով՝ լինել մեր ազգաբնակչության կողքին»,- նշել է նա։

Մխիթարյանի խոսքով՝ շարժումը նախատեսում է ներդրումներ ներգրավել Գյումրիում՝ օգտագործելով առավել պարզեցված մեխանիզմներ։ Միաժամանակ, շարժումը մտադիր է տեղում աջակցել ներդրողներին՝ ապահովելով անհրաժեշտ պայմաններ և ուղեկցում։

Նա անդրադարձել է նաև Գյումրու օրվա կազմակերպման ընթացքում առաջացած բարդություններին։ Նախնական փուլում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու խմբակցությունը հայտարարել էր տոնակատարության չեղարկման մասին՝ հայտնելով նոր նիստ անցկացնելու մտադրություն։ Դրանից հետո «Տաշիր» բարեգործական հիմնադրամը պատրաստակամություն էր հայտնել միջոցառումը կազմակերպել քաղաքապետարանի հետ միասին, սակայն, ըստ Մխիթարյանի, իշխող կուսակցության ներկայացուցիչները դժգոհ էին մնացել այդ որոշումից։

«Իմ կարծիքով՝ դա ճիշտ չէ, սխալ է։ Հենց իրենք էին խոսում այն մասին, որ քաղաքի տոնը պետք է լինի, բայց պարզվեց՝ ունենք բարերար, ով պատրաստ է անել ամբողջ տոնակատարությունը, ու մարդիկ էլի դժգոհ էին»,- ասել է նա։

Շարժման ներկայացուցիչը հույս է հայտնել, որ հասարակության մեջ կդադարի բաժանումը «սևերի և սպիտակների» միջև, և երկրում կհաստատվի համերաշխություն։

«Եթե չլինի համերաշխություն, չլինի քաղաքը, ՀՀ-ն զարգացնելու ընդհանուր ցանկություն, կարծում եմ՝ որևիցե մեկի մոտ որևիցե բան չի ստացվելու: Մենք ամեն ինչ անում ենք քաղաքի, մարզի, Հայաստանի համար»,- ընդգծել է Մխիթարյանը։

Կարդացեք նաև՝

«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի

«Լսել մարդկանց և կիսել գաղափարները»․ կայացավ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+