Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն անդրադարձել է համացանցում լայնորեն քննարկված լուսանկարին, որտեղ Արսեն Թորոսյանը երևանյան սրճարաններից մեկում է։ «Անդրադառնալով որոշ օգտատերերի այն «մեղադրանքներին», թե նախարար Արսեն Թորոսյանը սրճարան է այցելում՝ հիշեցնեմ, որ մայիսի 4-ից դրանց բացօթյա գործունեությունը թույլատրված է և հասանելի է բոլորին։ Ինչպես երևում է նկարում՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և իր տեղակալները բացօթյա սրճարանում քննարկում են անցկացնում»,-գրել է խոսնակը։
Նա ընդգծել է, որ ուրախ է, որ հետևում են նախարարի բոլոր քայլերին, բայց լավ կլիներ նույն ոգեշնչմամբ հետևեին նաև 3 ամիս շարունակ՝ 24/7 ռեժիմով կատարված աշխատանքներին։
«Ի դեպ, սրճարանը նախարարությունից մի քանի մետր հեռավորության վրա է»,-նշել է Նիկողոսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







