«Քաղաքացիական պայմանագրի» դրամական մուտքերն, ըստ եկամուտների հայտարարագրի, 2024 թվականին կազմել են 487 մլն 522 հազար դրամ, որից օրենքով սահմանված կարգով ստացված բյուջետային ֆինանսավորումը կազմել է 214 մլն 646 հազար դրամ, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ ֆիզիկական 590 անձանց կողմից իրականացրած դրամական նվիրատվությունները կազմել են 138 մլն 880 հազար դրամ։ Բացի այդ, ՔՊ անդամավճար է վճարել 10 հազար 277 մարդ, ինչը կազմել է 109 մլն 199 հազար դրամ։
Ավելի վաղ թերթը գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ պատրաստվում է լայնածավալ կադրային վերադասավորումների։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







