«ԱԺ աշխատակազմի՝ նկատողություն ստացած աշխատակիցները կզրկվեն պարգևատրումից»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը։
«Այսօր ընդունեցի շատ կարևոր մի որոշում, որը կրկին միտված է նպաստելու ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը»,-գրել է նա։
Գալստյանը հայտնել է, որ Ազգային ժողովի աշխատակազմի այն աշխատակիցները, ովքեր հանդես կգան աշխատակազմի աշխատանքների արդյունավետության բարձրացման, ռացիոնալացման, ավտոմատացման կամ որակական զարգացման կիրառելի առաջարկներով, կարժանանան էական խրախուսումների, պարգևատրումների, իսկ այն աշխատակիցները, ովքեր կատարած թերի աշխատանքի կամ գործող կարգերի խախտման համար ստացել են նկատողություն, կզրկվեն հնարավոր հերթական պարգևատրումից(ներից)՝ մասնակի կամ ամբողջությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







