ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Այսօր մենք աշխարհի բոլոր անկյուններում վստահաբար բարձրաձայնում ենք՝ «Հիշում եմ և պահանջում»: Այս ուղերձը հնչելու է այնքան ժամանակ մինչև պատմական արդարությունը չի վերականգնվել, չի վերացել անպատժելիության պատրանքը և ճշմարտությունը չի հաղթել:
105 տարի անց էլ մենք միայն ականատես ենք լինում Թուրքիայի կողմից այս ոճրագործության ժխտման ու անգամ արդարացման փորձերին: Մարդկության դեմ կատարված այս սարսափելի հանցանքի վերքերը մինչ օրս չեն բուժվել, ցեղասպանություն վերապրածների սերնդուները դեռևս բախվում են ժխտողականության պատին»,-մասնավորապես գրել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







