Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:19

Անհուսալի վարկեր ունեցող անձանց ծրագրով ավելի քան 3000 քաղաքացու դիմում է բավարարվել․ փոխնախարար

Անհուսալի վարկեր ունեցող անձանց ծրագրով ավելի քան 3000 քաղաքացու դիմում է բավարարվել․ փոխնախարար

ՀՀ կառավարությունը ապրիլի 23-ի նիստում հավանություն տվեց անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցելու ծրագիրը 2025-ի ապրիլ և մայիս ամիսներին շարունակելու նախագծին։

Ծրագրի շարունակության՝ քաղաքացիների վարկերի մարումն ապահովելու նպատակով ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտներից և պետական տուրքերից կհատկացվի 209 մլն դրամ: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը նշել է, որ աջակցությունը տրամադրվում է ծրագրից օգտվողի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի 100%-ի չափով, ինչն էլ ուղղվում է անհուսալի վարկը մարելուն։

Ստեփանյանը հավելել է, որ փետրվարին մեկնարկած ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ 3594 քաղաքացու դիմում է բավարարվել։

«Միայն փետրվար ամսում ներկայացրած դիմումներով շահառու է ճանաչվել 1896 անձ։ Մարտ ամսում աջակցություն ստացած 1896 շահառուի վարկային պարտավորությունները նաև ապրիլ և մայիս ամիսների համար մարելու նպատակով անհրաժեշտ գումարի չափը կազմում է 141 250 000 հազար դրամ։ Իսկ մարտ ամսվա ընթացքում դիմումներով շահառու է ճանաչվել 1072 անձ, որոնց միջոցառման շրջանակներում աջակցություն պետք է տրամադրվի ապրիլ ամսից»,- ասելէ  փոխնախարարը։

Սոցապնախարարության տվյալներով՝ ապրիլ ամսվա ընթացքում շուրջ 1500 անձ կդառնա միջոցառման շահառու, որոնց անհուսալի վարկերը մարելու գործընթացը կիրականացվի մայիս ամսից:

Ծրագիրը մեկնարկել էր փետրվարի 1-ից։ Փետրվարի 12-ի տվյալներով՝ ծրագրից օգտվելու դիմումները գերազանցել էին 1000-ը։ Սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել էր, որ զինծառայողները կընդգրկվեն անհուսալի վարկերի աջակցության ծրագրում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+