Մեծ ցավով տեղեկացա «Թավիթյան» հիմնադրամի ղեկավար, գործարար և բարեգործ Ասո Թավիթյանի մահվան մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։
«Պատիվ եմ ունեցել անձնապես ճանաչելու Ասոյին. մարդ, որը Հայաստանի սահմաններից դուրս՝ օվկիանոսից այն կողմ, իր սրտում էր սահմանել հայրենիքը: Մշտապես կանգնելով Հայոց եկեղեցու կողքին, աջակցելով հայ ուսանողներին՝ սովորելու աշխարհի լավագույն կրթական հաստատություններից մեկում, Հայաստանում իրականացնելով բազմաթիվ բարեգործական նախաձեռնություններ՝ Ասո Թավիթյանը մեր հուշերում կմնա որպես մեծ հայ ու նվիրյալ:
Իմ ցավակցություններն եմ փոխանցում հանգուցյալի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և կիսում մեծ կորստի ցավը»,- գրել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







