Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:22

Արա Աբրահամյանը պարզաբանել է իր մուտքը Հայաստան խոչընդոտելու պատճառները

Արա Աբրահամյանը պարզաբանել է իր մուտքը Հայաստան խոչընդոտելու պատճառները

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է, որ Հայաստան իր մուտքը խոչընդոտելը կապված է իր հայանպաստ գործունեության հետ։

Ըստ նրա՝ «պատճառը շատ պարզ է» և հավանաբար կապված է Հայաստանի քաղաքականությանը, հասարակական գործերին իր մասնակցության և բարեգործական ծրագրեր իրաործելու հետ։

Աբրահամյանը նշել է, որ վերջին տարիների ընթացքում շուրջ 200 փախստականի ​​2-3 սենյականոց բնակարաններ է նվիրել, Արցախում կառուցել 600 տեղանոց դպրոց և մարզահամալիր, նորոգել Կույրերի միավորման գրասենյակը, մշակույթի պալատը, Արցախում կառուցել է գործարաններ, հարյուր հազարավոր դոլարների ներդրումներ է կատարել Արցախի գրողների միությունում։

«Ես կարող եմ շարունակել այս ամենը թվարկել ևս երկու ժամ: Ըստ երևույթին՝ այս կետերից մեկը տեղի իշխանություններին դրդել է կանխել իմ մուտքը Հայաստան»,- նշել է նա։

Նա ընդգծել է, որ այդ ծրագրերն իրականացրել է Ռուսաստանի հայերի միության միջոցով, որը 100%-ով ֆինանսավորվում է միայն իր կողմից։

Մարտի 28-ին Armenia Today-ին իրազեկ աղբյուրները հայտնել էին, որ Աբրահամյանին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են մուտք գործել Հայաստան։ Ավելի քան 5 ժամ պահելուց հետո Ռուսաստանի հայերի միության նախագահին թույլատրել էին մուտք գործել Հայաստան։

Ավելի վաղ Աբրահամյանը քննադատել էր Հայաստանի ղեկավարությանը Բաքվից հայ գերիներին ազատ արձակելու հարցում անգործության համար: Աբրահամյանը հայտարարել էր, որ «իսկական ղեկավարը չի լռում, որ չվնասի, այլ խոսում ու գործում է այնպես, որ օգնի յուրայիններին»։

Հայաստան մուտքի արգելք էր սահմանվել ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի, Россия сегодня միջազգային լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովի և Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի նկատմամբ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+