Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:57

Իշխանությունները չնահանջելու տարբերակ չունեն․ Մարությանը՝ տրանսպորտի 150 դրամ սակագնի և բոյկոտի մասին

Իշխանությունները չնահանջելու տարբերակ չունեն․ Մարությանը՝ տրանսպորտի 150 դրամ սակագնի և բոյկոտի մասին

Իշխանություններին այլ բան չի մնում, քան նահանջել և տրանսպորտի սակագինը դարձնել 100 դրամ, Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ Հայկ Մարությանն Armenia Today-ին մայքաղաքաղում տեղի ունեցած ակցիայի ժամանակ այսպես է մեկնաբանել իր թիմի հետագա քայլերն այն դեպքում, երբ քաղաքային իշխանությունը չփոխի տրանսպորտի 1 տոմսը 150 դրամ դարձնելու որոշումը։

«Այս պայքարը մեկ-երկու օրվա համար չէ, երկար է տևելու, քանի որ «նյարդերի խաղ» է։ Իրենց միակ տարբերակը նահանջելն է։ Նրանք ստիպված կլինեն նահանջել, քանի որ միայն այդ դեպքում կարող են հետ բերել հավաքագրումները։ Այս պահին վստահ եմ, որ հավաքագրումները շատ քիչ են, ինչի պատասխանատուն իշխանություններն են։ Իշխանությունները պետք է հասկանան, որ մարդիկ, առավել ևս՝ տրոլեյբուսից օգտվողներն ուղղակի այդ գումարը չունեն։ Միայն այդպես կարող են վերականգնել վճարները»,- ասաց Մարությանը։

Մարությանը, անդրադառնալով միասնական տոմսային համակարգի խնդիրների վերաբերյալ իրենց ունեցած ահազանգերի մասին Armenia Today-ի հարցին, նշել է, որ բողոքները կապված են հիմնականում բանկային քարտերից հավելյալ գումարներ գանձելուն։ Քաղաքացիները, նրա խոսքով, դժգոհում են, որ տերմինալներից գնված QR կոդերով ուղևորատոմսերը չեն աշխատում։

«Telcell-ը տապալել է աշխատանքը, իսկ քաղաքապետարանը, չգիտես ինչու, լռում է և Telcell-ից պատշաճ աշխատանք չի պահանջում»,- ասել է Մարությանը՝ հավելելով, որ ՀՀ կենտրոնական բանկը դեռ չի պատասխանել, Telcell-ը կարո՞ղ է տոմսեր վաճառել, թե՞ ոչ։

«Մեզ ԿԲ-ից ասել են, որ ուսումնասիրում են հարցը, և սպասում ենք ԿԲ-ի պատասխանին»,- հավելել է Մարությանը։

Քաղաքացի Լուսինե Հարությունյանը լրագրողներին հայտնել է, որ փետրվարի 3-ին թեև չի երթևեկել, բայց Telcell-ը հաշվից գումար է գանձել։

2024 թվականի մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը, որն սկսել էր գործել 2025 թվականի հունվարի 1-ից և նախատեսում էր տրանսպորտի թանկացում։

2024 թվականի դեկտեմբերի 20-ին քաղաքապետարանը հետաձգել էր համակարգի ներդրումը մինչև փետրվարի 1-ը։ Հունվարի 19-ին Մարությանը և «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը երևանցիներին կոչ էին արել բոյկոտել փետրվարի 1-ից մայրաքաղաքում տրանսպորտի սակագինը բարձրացնելու իշխանությունների ծրագրերը և ստորագրահավաքներ նախաձեռնել տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ։ Մարությանի թիմը հայտնել էր 76 հազար ստորագրություն հավաքելու մասին և կոչ արել փետրվարի 1-ից, ի նշան բողոքի, հասարակական տրանսպորտից օգտվելու դեպքում վճարել 100 դրամ։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունվարի 28-ին հայտարարել էր, որ քաղաքապետարանը որոշել է փետրվարի 1-ից հասարակական տրանսպորտով մեկ ուղևորության համար նոր սակագին սահմանել՝ 150 դրամ։ Ի պատասխան՝ Մարությանը կոչ էր արել փետրվարի 1-ից չչեղարկել բոյկոտը։ Թևանյանը տրանսպորտի գնի վերաբերյալ իշխանության քաղաքականությունը «թուրքական բազար» էր որակել և կոչ արել շարունակել ճնշումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+