Հանրապետության ողջ տարածքում ԱԻՆ աշխատակիցներն իրականացնում է վարակազերծման աշխատանքներ՝ հանրային տարածքներում, բացառությամբ կանգառների, քանի որ երթուղային տրանսպորտի սահմանափակում կա: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:
«ԱԻՆ աշխատակիցները վարակազերծման աշխատաքներ իրականացնում են հանրային տարածքներում՝ շուկաների, բանկների, սուպերմարկետների, վարկային կազմակերպությունների, պետական կառույցների տարածքում»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ մինչ այս պահը կատարվել է 7376 վարակազերծման աշխատանք։
Հարությունյանն ընդգծեց, որ ԱԻՆ-ը շենքերի շքամուտքների վարակազերծման աշխատանքներ չի իրականացվում, սակայն եթե համայնքը չի հասցնում, ներուժը չի բավարարում, ապա իրենք կարող են օժանդակել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







