ՊՆ-ն հերքել է ՀՀ օդային պետական սահմանն ԱԹՍ-ով հատելու մասին սոցիալական ցանցերում տարածվող լուրերը։
«Սոցիալական ցանցերում տեսանյութի ուղեկցմամբ շրջանառվող տեղեկությունները, թե իբր ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատում է արձանագրվել, չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է հայտարարության մեջ։
Հայաստանի արտաքին հետախուզությունը քիչ հավանական էր համարել Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ հարձակումը: Միևնույն ժամանակ՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները մտահոգիչ էր համարել:
Ավելի վաղ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տեսանյութ էր հայտնվել, որտեղ իբր ֆիքսված էր թուրքական անօդաչու թռչող սարքի թռիչքը Գյումրիի վրայով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







