ԱՄՆ կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, Հայաստանին 600 000 լրացուցիչ աջակցություն կտրամադրի՝ պայքարելու COVID-19 համավարակի դեմ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել USAID Armenia-ն։
Նշվում է, որ այս միջոցները, վերջերս հայտարարված 1․1 միլիոն դոլար ֆինանսավորման հետ միասին, կօգտագործվեն հետևյալ ուղղություններով․
-պատրաստել լաբորատոր համակարգեր,
-ակտիվացնել նոր դեպքերի հայտնաբերման և արձանագրված դեպքերի վերահսկողությունը,
-աջակցել տեխնիկական մասնագետներին` բարելավելու արձագանքման և պատրաստվածության մակարդակը,
-խթանել ռիսկերի հաղորդակցումը,
-ինչպես նաև զարգացնել այլ անհրաժեշտ ուղղություններ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







