Այսօր Լոռու մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության ևս 1 դեպք։ Այս մասին իր ֆբ-յան էջում հայտնել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։
Մարզպետը հայտնել է, որ այսօրվա դրությամբ Լոռիում վարակվածության դեպքերի թիվը հասել է 9-ի: Նրանից 1-ն ապաքինվել և դուրս է գրվել, իսկ բոլոր կոնտակտավորները հայտնաբերված և մեկուսացված են:
«Եվս մեկ անգամ հորդորում եմ. մնացեք տանը, տնից դուրս եկեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում, պահպանեք պարետի ցուցումներն ու հիգիենայի կանոնները, օգնեք միասին’ հնարավորինս շուտ հաղթահարել այս համաճարակն ու ժամ առաջ վերադառնալ բնականոն կյանքի»,-նշել է Անդրեյ Ղուկասյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







