Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:40

ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ՝ հայ բանտարկյալների խոշտանգումների պատճառով. Human Rights First

ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ՝ հայ բանտարկյալների խոշտանգումների պատճառով. Human Rights First

Միացյալ Նահանգները կարող է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ՝ հայ ռազմագերիների խոշտանգումների և արտադատական ​​սպանությունների պատճառով, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է Human Rights First իրավապաշտպան կազմակերպության հաշվետվության ավագ տնօրեն Ադամ Կիտը։ 

Այսպես է նա պատասխանել սենատոր Քրիս Վան Հոլենի հարցին՝ հայերի դեմ կատարված հանցագործությունների պատճառով Բաքվի դեմ մարդու իրավունքների պատասխանատվության մասին «Մագնիտսկու գլոբալ ակտի» օգտագործման վերաբերյալ:

«Լեռնային Ղարաբաղի համատեքստում զինված հակամարտության հետ կապված որոշ գործողությունների վարչակազմը հնարավոր է չկարողանա անդրադառնալ մարդու իրավունքների մասին «Մագնիտսկու ակտի» համաձայն: Այնուամենայնիվ, այն դեպքերը, որոնք դուրս են այս համատեքստից՝ ներառյալ բանտարկյալների արտադատական ​​մահապատիժները, խոշտանգումները կամ սեռական բռնությունները, կարող են համապատասխանել չափանիշներին և պատշաճ հիմք հանդիսանալ այս գործիքի կիրառման համար»,- ասել է Կիտը։

Սենատոր Վան Հոլենը հիշեցրել է, որ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա ռազմական հարձակումից հետո Ադրբեջանի իշխանությունները թույլ են տվել մարդու իրավունքների կոպիտ խախտումներ։ Human Rights First-ի ներկայացուցիչը նպատակահարմար է համարել այդ կապակցությամբ Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառելը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն արդեն նման պատժամիջոցներ կիրառել է Ադրբեջանի ՆԳՆ պաշտոնյայի նկատմամբ՝ կալանավայրերում խոշտանգումների դեպքերով։ Որոշումն այնուհետև հիմնված էր 7031C վիզաների սահմանափակման ծրագրի վրա:

«Սերգեյ Մագնիտսկու օրենքի գերակայության և հաշվետվողականության ակտն» ընդունվել էր Կոնգրեսի կողմից 2012 թվականի դեկտեմբերին: Այն նախատեսում էր պատժամիջոցների կիրառում այլ պետությունների պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են իրենց երկրներում մարդու իրավունքների խախտման համար։ Սահմանափակումների ենթակա անձինք չեն կարողանա ստանալ ամերիկյան վիզա, ԱՄՆ-ում նրանց ունեցվածքը և բանկային հաշիվները, եթե այդպիսիք կան, սառեցվում են։

2020 թվականի պատերազմի սկզբից հարյուրավոր հայեր գերեվարվել էին, նախնական տվյալներով՝ նրանց թիվը գերազանցում էր 300-ը, որոնցից մոտ 210-ը վերադարձվել էին հայրենիք։

Բաքուն հաստատել էր 23 հայ գերիների առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել էին 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա հարձակումից հետո։ Խոսքը նաև Արցախի նախկին ղեկավարների մասին է։ Այս թիվը ներառում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական անձանց: Տեղեկություններ կան նաև Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո 32 քաղաքացիների հարկադիր անհետացման մասին, ինչն Ադրբեջանը հերքում է։

Ըստ իրավապաշտպանների՝ Բաքվում հայ բանտարկյալները ենթարկվել են ֆիզիկական խոշտանգումների և հոգեբանական բռնության։ Միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նոյեմբերին ասել էր, որ ձերբակալվածներից մի քանիսին ադրբեջանցիներն ստիպել են իրենց համար գերեզման փորել, որտեղ պետք է ողջ-ողջ թաղվեին։ Նա նաև նշել էր, որ նման գործոնների ազդեցության տակ գրանցվել էին ինքնասպանության փորձերի դեպքեր։ Նրա խոսքով՝ խոշտանգումների դեմ պայքարող ոչ մի միջազգային մեխանիզմ չի կարող այցելել Ադրբեջանում բանտարկյալներին։


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+