Կորոնավիրուսով վարակվածների կոնտակտավորներին տեղորոշելու համակարգի միջոցով հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն ունեցող 315 անձի հետ շփված 3029 մարդ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանը հայտնեց, որ արդեն իսկ գործարկվել է տեղորոշման այն գործիքը, որի մասին բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել և այդ միջոցով համակարգն ավտոմատ տեղորոշում է անձանց շրջանակը, որոնք կոնտակտ են ունեցել վարակակիրների հետ։
«Ընդհանուր առմամբ, հավելվածը բեռնվել է 60 հզ անձի կողմից, օնլայն իրականացված թեստերի արդյունքում 4900 մարդ ներառվել է կարմիր գոտում։ Մեր աշխատակիցները կապ են հաստատել 1900 քաղաքացու հետ, նրանցից 21 հոգի թեստավորվել է, 4-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս»,- ասաց Ավինյանը։
Ավինյանը նաև հայտնեց՝ որոշվել է, որ բոլոր օպերատորների տվյալները չենք հավաքելու։
«Համակարգը աշխատում է միայն այն ժամանակ, երբ վարակի առկայությունը հաստատվում է: Միայն այդ մարդկանց տվյալները անցնում են ընդհանուր համակարգը»,- ասաց պարետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







