NASA-ն պլանավորում է սարք ուղարկել Յուպիտերի արբանյակի մոտ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ըստ աղբյուրի՝ Յուպիտերի արբանյակ ուղղված թռիչքը պլանավորվում է իրականացնել հոկտեմբերի 14-ից հետո։ Այն միտված է պարզելու՝ կա՞ն արդյոք այնտեղ կյանքի համար անհրաժեշտ պայմաններ։
Ինչպես նշվում է NASA-ի կայքում արված հաղորդագրության մեջ, Europa Clipper-ի արձակումը նախատեսվում է իրականացնել Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանի Տիեզերական Կենտրոնի 39ա արձակման թռիչքային կենտրոնից։
Նշվում է, նաև, որ թռիչքի համար նախատեսվում է օգտագործել SpaceX ընկերության Falcon Heavy հրթիռը։