Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ մրցութային կարգով Ապարանում մասնակցել է «Մարզային գավաթ» լեռնային հեծանվասպորտի 11-րդ մրցաշարին և պարգևատրման արարողությանը, հայտնում են կառավարությունից։
Գործադիրի մամուլի ծառայությունից նշում են, որ մրցաշարի հաղթողներն ստացել են դրամական պարգևներ, մրցանակային ֆոնդը կազմել է 1,500,000 դրամ: Մրցուղին շուրջ 40 կմ էր:
Վարչապետն առաջարկել է մտածել մրցուղին հեծանվային դարձնելու շուրջ և հայտնել կառավարության պատրաստակամությունը՝ աջակցություն ցուցաբերելու այդ հարցում:
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ստեղծված մթնոլորտի համար և շնորհավորել ինչպես հաղթողներին, այնպես էլ մրցանակային տեղեր չզբաղեցրած հեծանվորդներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







