SpaceX ընկերությանն առաջին անգամ հաջողվել է հետ իջեցնել Super Heavy կրող շաթլը, հայտնում է «Интерфакс»-ը։ Ընկերությունն այն որսացել է Mechazilla համակարգի օգնությամբ։
Դեպի Լուսին և Մարս միսիոների համար նախատեսված Starship հրթիռը, որին մթնոլորտ են բարձրացրել Super Heavy կրող հրթիռի օգնությամբ, այսօր սկսել է իր 5-րդ փորձնական թռիչքը։
Երկրի շուրջ մեկ պտույտ կատարելուց հետո Starship-ը հաջողությամբ իջեցրել են ուղեծրից Հնդկական օվկիանոսի վրա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







