ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տնտեսագետ Արտակ Քամալյանին նշանակել է իր գլխավոր խորհրդական: Համապատասխան որոշումը տեղադրված է e-gov.am կայքում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Արտակ Քամալյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասվում է որոշման մեջ։
Քամալյանը 2020 թվականի փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով խորհրդի անդամ էր (նախարար): Նախկինում նա զբաղեցրել է ՀՀ գյուղատեսության, այնուհետև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







