Երևանում մթնոլորտային օդի որակն օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Փոշու պարունակությունը Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում բարձր էր օգոստոսի 15-ին, իսկ Արաբկիրում՝ օգոստոսի 21-ին, Նոր-Նորքում՝ չի գերազանցել։
ՊՈԱԿ-ի տվյալնելով՝ ծծմբի երկօքսիդի պարունակությունը նույնպես գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Նոր-Նորքում՝ օգոստոսի 15-ին, 17-ին և 20-ին, Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







