Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:59

Որևէ միջազգային կառույց չի կարող Քաղավիացիայի կոմիտեին զրկել լիցենզիայից. Ռևազյան

Որևէ միջազգային կառույց չի կարող Քաղավիացիայի կոմիտեին զրկել լիցենզիայից. Ռևազյան

Որևէ միջազգային կառույց չի կարող Քաղավիացիայի կոմիտեին զրկել լիցենզիայից և դա շատ սխալ է մամուլով տարածվել։ Այս մասին Civilnet-ին հայտնել է Քաղավացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, անդրադառնալով մամուլում եղած հրապարակումներին, որ ՔԱԿ-ը զրկվել է լիցենզիայից։

«Բանն այն է, որ մենք ունենք երկու ավիաընկերություն Հայաստանում գրանցված, որ թույլտվություն ունեին թռիչք իրականցնելու դեպի Եվրոպա, ինչն առանձին թույլտվություն է։ Որոշում է ընդունվել դրանցից այդ թույտվությունը վերցնել՝ կապված նրա հետ, թե ինչպես է ՔԱԿ-ն իրականցնում իր տեսչական ստուգումները։ Մեր համար դա ակնկալելի էր և դեռևս մի քանի ամիս առաջ մենք ասել էինք, որ Բրյուսելից գալու է մի խումբ, որ ստուգումներ է իրականացնելու և ընթացկարգն այնպիսին է, որ նամակ պետք է ուղարկեն դիտողություններով, որն ստացվել է մարտի 6-ին։ Դրանից հետո մեր կարծիքն են ուզել, որն ուղարկվելու է երկուշաբթի։ Վերջնական որոշումը կայացվելու է մայիս ամսին՝ Եվրոպայի անդամ պետությունների կողմից՝ նիստի ընթացքում։ Բայց հիմա ընթացակարգը փոխվել է և մենք պարզաբանում ենք ուզում ստանալ եվրոպական կողմից։ Մենք հակված ենք մտածել, որ այդ արգելանքը կորոնավիրուսի հետ է կապված։ Իրավիճակն այնպիսին է, որ  մեր կարծիքը չեն լսել և այդպիսի որոշում է կայացվել։ Երբ ավիաընկերությունները ստացել են թույլտվությունն, իրենց անվտանգության  մակարդակը չի նվազել, հակառակը տեսչական ստուգումներ են արել Եվրոպայում և չափանիշները բարելավվել են»,-պարզաբանել է Ռևազյանը։

Անդրադառնոլվ հարցին, թե ինչո՞ւ ՔԱԿ-ի պարզաբանումն ուշացավ, Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ մամուլի քարտուղարի հաստիք չունեն։

Ռևազյանը բացառեց այն կարծիքների ճշմարտացիությունը, որ ինքն այլևս չի վերադառնա Հայաստան, հավելելով, որ շատ է սիրում իր աշխատանքը և ունի շատ մեծ պատասխանատվություն։ Ռևազյանը նշել է, որ ինքը մշտապես կապի մեջ է Հայաստանի հետ և տարբերություն չկա Հայաստանում է, թե Դանիայում, միևնույն է պետք  է ինքամեկուսանար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+