Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:49

Վրաստանում հայտարարվել է համազգային կարանտին և պարետային ժամ․ 1tv.ge

Վրաստանում հայտարարվել է համազգային կարանտին և պարետային ժամ․ 1tv.ge

Վրաստանի ողջ տարածքում հայտարարվել է համազգային կարանտին։ Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, հաղորդում է  aliq.ge-ն։

Կարանտինի ռեժիմը սահմանվել է նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակներում:

«Մենք որոշում ենք կայացրել զգալիորեն խստացնել միջոցառումները արտակարգ դրության պայմաններում։ Հայտարարում ենք համընդհանուր կարանտինի մասին, որը կսկսվի վաղը առավոտյան ժամը 8:00-ին», — հայտարարել Է Գեորգի Գախարիան:

Բացի այդ, կորոնավիրուսի պատճառով պարետային ժամ է հայտարարվում։ Քաղաքացիները չեն կարողանա փողոց դուրս գալ երեկոյան ժամը 9-ից մինչև առավոտյան ժամը 6-ը։

Կսահմանափակվի նաև ավելի քան երեք մարդու հավաքը (բացառությամբ մթերային խանութների և դեղատների, սոցիալական հեռավորության պահպանման դեպքում): Արգելվել է նաև երթևեկել Թբիլիսիի մետրոպոլիտենով։

Վարչապետի խոսքո ՝ արգելվում է ցանկացած տեսակի հասարակական տրանսպորտով տեղաշարժվել ինչպես քաղաքների, այնպես էլ քաղաքների ներսում:

« Ամբողջովին արգելվում է օգտվել ցանկացած տեսակի հասարակական տրանսպորտից, ներառյալ մետրոն, ինչպես քաղաքների և համայնքների ներսում, այնպես էլ քաղաքների միջև։ Միայն մարդատար ավտոմեքենաների, ներառյալ տաքսիների երթևեկությունը թույլատրվում է միայն այն դեպքում, եթե առողջապահության նախարարության հանձնարարականը պահպանվում է, և մեքենայում ընդամենը երեք մարդ կա, որոնցից երկուսը՝ հետևի նստատեղում»,-հայտարարել է Գախարիան։

Միևնույն ժամանակ Վրաստանի կառավարությունն արտակարգ միոցառումներ է ձեռնարկում երկրի պարենային անվտանգության ապահովման համար:

Համաձայն նոր որոշման, սննդամթերքի պաշար ստեղծելու նպատակով Վրաստանի կառավարությունը կգնի 1,5 միլիոն լիտր ձեթ, 500 տոննա մակարոն և 5000 տոննա շաքար:

Սննդամթերքի հավելյալ պաշար ստեղծելու նպատակով կկատարվի 5000 տոննա շաքարի, 500 տոննա մակարոնի և 1.5 մլն. լիտր արևածաղկի ձեթի ձեռքբերում գնում:

Համաձայն Վրաստանի կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N608 որոշման, սննդի գնումները կիրականացվեն գյուղատնտեսության զարգացման գործակալության կողմից: Այդ նպատակով կհատկացվի 16 միլիոն լարի:

Պետական գնումների գործակալության կայքում հրապարակված տեղեկատվությունը ցույց է տալիս, որ ձեռք բերվելիք օբյեկտների ծավալը հետևյալն է՝ 5000 տոննա շաքար, 500 տոննա մակարոն, 1 500 000 լիտր արևածաղկի ձեթ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+