Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:38

Հայաստանում հարցված քաղաքացիների մեծ մասը բարեկամ երկիր է համարում Ֆրանսիան․ MPG/Gallup

Հայաստանում հարցված քաղաքացիների մեծ մասը բարեկամ երկիր է համարում Ֆրանսիան․ MPG/Gallup

Հայաստանում 1100 քաղաքացիների 78,1%-ի համար բարեկամ երկիր է Ֆրանսիան, տեղեկանում ենք MPG/Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հրապարակած տվյալներից։ Հարցումն անցկացվել է մարտի 27-29-ը Հայաստանի տարբեր մարզերում՝ հեռախոսային հարցազրույցի միջոցով։

Միևնույն ժամանակ, Թուրքիան և Ադրբեջանը ներառվել են Հայաստանի նկատմամբ ոչ բարեկամ երկրների ցանկում։ Ադրբեջանին բարեկամ երկրների շարքում հարցված ոչ մի քաղաքացի չի դասել։ Գրեթե բոլոր հարցվածները (98,5%) Ադրբեջանը համարում են ոչ բարեկամ երկիր. 0.3%-ը չեզոք կարծիք է հայտնել, 0.1%-ը դժվարացել է պատասխանել։

Հարցված քաղաքացիների 93,2%-ի համար Թուրքիան դասվում է ոչ բարեկամ երկրների շարքին, միայն 0,8%-ն է բարեկամ երկիր համարում Թուրքիային (5,8%-ը չեզոք կարծիք է հայտնել, 0,2%-ը դժվարացել է կարծիք հայտնել)։

Քաղաքացիները, մասնավորապես, պատասխանել են հարցին, թե ո՞ր երկրների աջակցության վրա կարելի է հույս դնել դժվար պահերին և որո՞նք են ոչ բարեկամ երկրները, որոնց հետ հարաբերությունները կոնֆլիկտային են և սպառնում Հայաստանին։

Քաղաքացիների շրջանում երկրորդ տեղում է Հնդկաստանը, այդպես է կարծում հարցվածների 68,5%-ը (9,4%-ի համար, սակայն, այն ոչ բարեկամ երկրների ցանկում է։ Հնդկաստանի մասով 21,2%-ը չեզոք է արտահայտվել, հարցին դժվարացել է պատասխանել 0,9%-ը)։

Հայաստանի համար բարեկամ երկրների ցանկի երրորդ հորիզոնականում հարևան Իրանն է՝ հարցված քաղաքացիների 57,8%-ի կարծիքով (27,5%-ը չեզոք կարծիք է հայտնել, 13,4%-ն Իրանը համարել է ոչ բարեկամ երկիր, իսկ 1,4%-ը դժվարացել է պատասխանել)։ 

Ցանկում այնուհետև ԱՄՆ-ն է 41 %-ի կարծիքով (37,1%-ը չեզոք կարծիք է հայտնել, 19,8%-ն ԱՄՆ-ին համարել է ոչ բարեկամ երկիր, իսկ 2,1%-ը դժվարացել է պատասխանել հարցին), ինչպես նաև Չինաստանը՝ 35,0%-ի կարծիքով (46,4%-ը, սակայն, այս առումով չեզոք է արտահայտվել, երկրին բարեկամ չի համարում 16,5%-ը, իսկ 2,1%-ը դժվարացել է պատասխանել հարցին) և Վրաստանը՝ հարցվածքների 34,0%-ի  կարծիքով (41,9%-ը չոզոք կարծիք է հայտնել, 23,7%-ի համար Վրաստանը բարեկամ երկիր չէ, 0,5%-ը դժվարացել է պատասխանել հարցին)։

Տասնյակը եզրափակում են Գերմանիան, որին բարեկամ է համարել հարցվածների 32,4%-ը (44,2%-ը չեզոք պատասխան է տվել, 21,1%-ը Գերմանիան համարում է ոչ բարեկամ երկիր, իսկ 2,3%-ը դժվարացել է պատասխանել հարցին), Ռուսաստանը՝ 29,7% (43,0%-ը չի կիսում այս կարծիքը՝ համարելով ոչ բարեկամ երկիր։ 26,2%-ը չեզոք պատասխան է տվել, 1,1%-ը դժվարացել է պատասխանե) և Մեծ Բրիտանիան՝ 17,0% (43,0%-ը դժվարացել է պատասխանել, 36,2%-ի համար այն ոչ բարեկամ երկիր է, 3,8%-ը հարցին դժվարացել է պատասխանել)։

Բարեկամ երկրների շարքում վերջին տեղերն զբաղեցրել են Թուրքիան, Ադրբեջանը, Ուկրաինան և Ղազախստանը։

Հարցվածների միայն 13,0%-ն է Ղազախստանին է համարում բարեկամ երկիր (46,5%-ը չեզոք է արտահայտվել, 36,1%-ի համար Ղազախստանը բարեկամ երկիր չէ, 4,5%-ը դժվարացել է պատասխանել հարցին) և միայն 12,7%-ի համար է Ուկրաինան դասվում է բարեկամ երկրների շարքին, հակառակ կարծիք ունի 51,1%-ը (34,9%-ն այս երկրի հարցում չեզոք է, 1,3%-ը դժվարացել է պատասխանել)։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+