Հայաստանում մարտի 13-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա մի քանի աստիճանով, քամին հարավ-արևմտյան է, սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկն օդը կտաքանա մինչև 13-16 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 10-12 աստիճան։ Մարզերում նույնպես ամպամած է և կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան է, սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 7-12 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում՝ 7-10 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 13-15 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 6-10 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական կենտրոնի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 9-13 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 12-16 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-9 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 12-16 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 15-18 աստիճան։ Արմավիրում նույնպես տաք եղանակ է սպասվում, ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 15-17 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 6-9 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 15-18 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 16-19 աստիճան, հովտային շրջաններում՝ 11-14 աստիճան տաքություն։
Արցախում մարտի 13-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, առանց տեղումների եղանակ։ Ցերեկը ջերմաստիճանը կտաքանա մինչև 10 աստիճան Ցելսիուս, հայտնում է meteoblue-ն։ Քամին հյուսիս-արևելյան է՝ 2-3 մ/վ արագությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







