ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հորդորել է քաղաքացիներին տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Ավինյանը տեղադրել է տեղաշարժման թերթիկի ձևանմուշը և տեղեկացրել. «Եթե այնուամենայնիվ դուրս եք եկել, պետք է ունենաք Ձեզ հետ անձը հաստատող փաստաթուղթ և նկարում պատկերված տեղաշարժման թերթիկ, որը պետք է լինի լրացված:

Ընդգծեմ, որ սույն թերթիկն անպայման չէ, որ տպագրված լինի տպիչ սարքով, այլ կարող է լինել ձեռագիր. պարզապես լրացրեք տեղեկատվությունը դատարկ թղթի վրա գրիչով և ստորագրեք»,-գրել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







